«Մենք շրջապատված ենք, չենք կարող թաղել մեր մահացածներին». Պաղեստինի ԱՆ նախարար
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ուժերը կանգնեցրել են իսրայելական բանակը` Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտակայքում։
Ըստ հրապարակման՝ անկլավի առողջապահության նախարարությունը հայտարարել է բժշկական կենտրոնի ուժեղ գնդակոծման մասին, հաստատությունը հոսանքազրկվել է, աշխատանքը՝ դադարեցվել, 39 նորածին երեխաների կյանքը վտանգի տակ է հայտնվել՝ թթվածնի պակասի և վառելիքի դիֆիցիտի պատճառով։ Պաղեստինի ԱՆ նախարարը հայտնել է, որ այսօր արդեն մեկ նորածին մահացել է։
Մոնիր ալ-Բարշը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորում է բուժհաստատության տարածքում գտնվող «ցանկացած շարժվող օբյեկտ»:
«Մենք չենք կարող շարժվել հիվանդանոցի ներսում կամ մոտակայքում։ Մենք շրջապատված ենք, չենք կարող թաղել մեր մահացածներին. Հիվանդանոցի տարածքում մենք պատրաստվում ենք եղբայրական գերեզման ստեղծել»,- ասել է նա