Հայերեն

Նոր համագործակցություն, որը Վանաձորում կխթանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը

Հասարակություն

Հուշագիր Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջի և Shtigen Group-ի միջև

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջն այսուհետև արևային ոլորտի մասնագետներ կպատրաստի․ Shtigen-ի և կրթական այս հաստատության միջև հուշագիր է կնքվել։ 

Քոլեջում 2022թ․ բացված «Վերականգնվող էներգիայի կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» բաժնում, որտեղ այժմ սովորում է մոտ 30 ուսանող, կդասավանդեն նաև Shtigen-ի մասնագետները, «Shtigen կորպորատիվ ակադեմիան» էլ կրթարանին կտրամադրի համապատասխան կրթական նյութեր, կապահովի գործնական հնարավոր պարապմունքներով, լավագույն շրջանավարտներն էլ աշխատանքի կանցնեն ընկերությունում։ 

1957թ․ հիմնադրված քոլեջի «Արևային» բաժնում սովորել ցանկացողները բավականին շատ են․ այս տարի անգամ մրցակցություն է առաջացել, և դիմորդների թիվը գերազանել է սահմանված տեղերի քանակը։

 

Քոլեջի տնօրեն Տաթևիկ Փնջոյանի խոսքով՝ բաժինն արդիականացնելու, նյութատեխնիկական բազան համալրելու և սաների պրակտիկան հավուր պատշաճի կազմակերպելու համար են դիմել  Shtigen-ին՝  համատեղ ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ․  «Բարձր գնահատելով Shtigen-ի՝ ՀՀ-ում ու հատկապես  Լոռու մարզում արևային էներգետիկայի բնագավառում ունեցած տարիների փորձը, մասնագիտական  ներուժը՝ որոշեցինք համագործակցության ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ փորձնական բացված այս բաժնի  դիմորդները գիտակցում են մասնագիտության կարևորությունն ու հեռանկարային լինելը։ Ի դեպ, պետության համար կարևոր և առաջնային համարվող այս ոլորտում մասնագիտացող սովորողներին, որոնք լավ կամ գերազանց առաջադիմություն կցուցաբերեն, կտրվի 50.000 դրամ պետական կրթաթոշակ»։

Քոլեջի 7 բաժիններից մեկն է արևայինը, ուսուցումը՝ երեք տարի։ Ի դեպ, այնտեղ դասավանդողներից մեկը՝ Վահան Թադևոսյանը,  Shtigen-ի մարզային աշխատակիցն է։ 

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ ուսանողները պետք է գիտակցեն, որ այս բաժինն ընտրելով՝ դառնալու են ռազմավարական ոլորտի մասնագետ, և նրանց գիտելիքից, պատասխանատվությունից և հանձնառությունից է կախված նաև, թե հետագայում ինչպիսի էներգետիկ ոլորտ կունենա մեր երկիրը. «Shtigen Group-ի համար կրթական ծրագրեր նախաձեռնելն ու արդեն իսկ գործող նախագծերին ընդառաջ գնալը սկզբունքային հարցեր են։ Այսօր առավել, քան երբևէ մեր պետությանն էներգետիկ անկախություն է անհրաժեշտ, որին հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը վերականգնվող էներգետիկան է, հետևաբար մասնագիտական կողմնորոշման հարցում ևս կրթարանները պետք է հաշվի առնեն այս գործոնները։ Մեզ համար կարևոր է նաև, որ ծրագրերը լինեն խորապես մտածված ու հաշվարկված, ունենան զարգացման հեռանկար և համապատասխանեն   Կորպորատիվ ազգային պատասխանատվության մեր սկզբունքներին։ Այս համագործակցությունը, նախևառաջ, հենց այդ սկզբունքներին հավատարիմ լինելու մասին է»։

 

Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետ
Ամենադիտված