«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ
ՔաղաքականությունԱյսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներով Շենգավիթի վարչական շրջանում էինք: Հանդիպեցինք շրջանի բնակիչների հետ, տեղում ծանոթացանք խնդիրներին:
Մասնավորապես արձանագրվեց կոյուղագծերի խնդիրը: Գարեգին Նժդեհի 24 հասցեի բազմաբնակարան շենքի կոյուղագիծը խցանված էր (տե՛ս կից տեսանյութը):
Ըստ տեղի բնակիչների՝ խնդիրն առկա է արդեն 7 օր։ Մենք, բնականաբար, հետևողական ենք լինելու այս հարցում և բնակիչների հետ հետադարձ կապը պահելով՝ կպարզենք, թե ինչպես են տեղական իշխանությունները կատարել իրենց պարտականությունները: Եվ ընդհանրապես, նմանատիպ խնդիրների դեպքում կոչ ենք անում քաղաքացիներին դիմել «Մայր Հայաստան» խմբակցությանը:
Դաշինքի հետ կարող եք կապ հաստատել 099 551945 հեռախոսահամարով։