Ֆրանսիան փոխում է շեշտադրումն Արցախի խնդրում և ավելի բացում խաղը
Աշխարհ1in.am / Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում նրա հետ հանդիպմանը այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եթե Արցախյան հակամարտության գոտում ներդրվեն հրադադարի պահպանման հետաքննության մեխանիզմներ, ապա դա թույլ կտա պատժել հրադադարը խախտող կողմին և ապահովել խաղաղ բանակցությունը:
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը զուտ դիրքորոշման առումով, իհարկե, նոր չէ, Ֆրանսիան մշտապես և հատկապես ապրիլի պատերազմից հետո հանդես է եկել հրադադարի մեխանիզմների ներդրման օգտին և համարել դա առաջնահերթություն: Ուշագրավը այն է, որ Ֆրանսիայի նախագահը գործնականում առաջին անգամ խոսում է հրադադարի խախտման համար պատասխանատվության մասին: Առաջին անգամ այդ մասին խոսվում է ոչ միայն Ֆրանսիայի, այլև ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առումով: Այսինքն՝ հստակեցվում է, թե ինչի համար է անհրաժեշտ հրադադարի պահպանման մեխանիզմի առկայությունը:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում