Մանրամասներ են հայտնի դարձել Բոինգի անհետացման մասին
Աշխարհ2014թ. մարտին Հնդկական օվկիանոսում անհետացած մալայզիական Boeing-ում, հնարավոր է` «ավելորդ» ուղևոր է եղել, ով գրավել է օդաչուական խցիկը: Այս մասին գրում է Daily Mail-ի լրագրող Անդրե Միլն, ով սեփական հետազոտությունն է անցկացրել: Նրա խոսքերով` MH370 չվերթի օդանավի անհետացման մասին հաշվետվության մեջ նշվում է, որ դրանում 239 մարդ է եղել: Իրականում հայտնի է միայն 238 մարդու` 226 ուղևորի և անձնակազմի 12 անդամի մասին:
Միլնը նշել է, որ «ավելորդ» ուղևորին անհրաժեշտ է եղել օդանավում չգտնվող մի խումբ մարդկանց օգնությունը, որպեսզի հնարավորություն ունենա ամբողջովին վերահսկել ու կառավարել օդանավը:
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր-Պեկին չվերթի օդանավը կործանվել է 2014թ. մարտի 8-ին: Անհետանալուց առաջ այն գտնվել է Հնդկական օվկիանոսի վրա: Որոնողական աշխատանքները ոչ մի արդյունք չեն տվել: 2017թ. հունվարի 17-ին դրանք դադարեցվել են: