Հայերեն


«Ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանի համար սարսափելի է»։

Քաղաքականություն

«Առաջին»-ը զրուցել է 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

– Պարոն գեներալ, ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ ապրիլյան պատերազմից հետո, և որքանո՞վ է հավանական հակամարտության նոր էսկալացիան՝ հաշվի առնելով ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքները: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդիմի՞ նոր հարձակման:

– Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ հարձակման, ցանկացած պահի: Ադրբեջանը հետևում է ռազմաքաղաքական իրավիճակին ոչ միայն աշխարհում, այլև ռազմական գործողությունների այս թատերաբեմում՝ իմանալով, որ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան իրենց միությունն են ստեղծել, ինչպես նաև վերջերս ընկեր Պուտինը, այսինքն՝ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան, մեկ այլ միություն են ստեղծել: Իսկ Հայաստանը մնացել է մենակ և չի մտել ո՛չ այս, ո՛չ էլ այն միության մեջ:

Ռազմաքաղաքական ամբողջ այս իրավիճակն այնքան էլ լավ չէ Հայաստանի համար, սարսափելի է: Սա նույնիսկ ավելի վատ է, քան շրջափակումը, որ կար 25 տարի շարունակ:

Հիմա տեսեք. ե՞րբ Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա: Նա միանգամից չհարձակվեց: Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում էր լարվածությունը, սրում էր իրավիճակը Ղարաբաղի, մասամբ նաև Նոյեմբերյանի շրջանի ուղղությամբ. սկզբից ինքնաձիգով էին կրակում, հետո՝ նռնականետով, մի քանի ամիս անց հրետանի բերեցին, հետո տանկ կիրառեցին, անօդաչուներ: Իսկ հետո, երբ ուսումնասիրեց վիճակը, տեսավ, որ ամբողջ աշխարհը լռում է, իսկ Հայաստանի ղեկավարները, գեներալիտետը վճռական քայլեր չէին անում զինված ուժերի կատարելագործման, թերությունները վերացնելու համար, ասում էին՝ Բաքվում թեյ կխմենք, պարզապես ապրում էին՝ կարծելով, թե բան չկա… Դա սխալ է, թշնամուն չի կարելի թերագնահատել, թշնամուն պետք է հարգել՝ առանց մեծամտության, անկախ նրանից, թե հակառակորդը մեծ է թե փոքր: Հակառակորդը մնում է հակառակորդ:

– Դուք կարծում եք, որ այսօրվա քաղաքական իրավիճակը տարածաշրջանում առի՞թ է տալիս Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների համար:

– Դա հսկայական առիթ է տալիս Ադրբեջանին, որովհետև նա այնպես է բարեկամական, եղբայրական միության մեջ թե՛ այս, թե՛ այն ուղղությամբ, որ կարող է ավելի մեծ լկտիության դիմել: Ադրբեջանը «խուլիգան» պետություն է, նա այդ մակարդակին է: Դրա համար կարող էին Ադրբեջանին պատժել, բայց հիմա հարցը հետևյալն է՝ կպատժե՞ն, թե՞ ոչ: Առավել ևս Ադրբեջանը գնել է ռուսական զենք, իսկ այդպիսի հզորությամբ, դիպուկությամբ և մարտական հնարավորություններով զենք աշխարհում չկա: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության վարչապետն ասում էր՝ «եթե մեզնից չգնի, մեկ այլ երկրից կգնի», բայց այդպիսի զենք որևէ այլ տեղ չկա, այնպիսի զենքեր, ինչպիսին են հրանետները, Տ-90 տանկերը, ուղղաթիռները: Սրանք հարձակողական զենքեր են, այսպիսի զենք աշխարհի որևէ այլ երկրում չկա:

– Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, դա ինչ-որ քաղաքականությո՞ւն է Ձեր կարծիքով: Ո՞րն է նպատակը:

– Ես չգիտեմ, թե դա ինչ քաղաքականություն է, բայց եթե կարդացել եք «Երկրամաս» թերթը, այնտեղ մի քանի ամիս առաջ հրապարակվել է իմ հարցազրույցը, որում գրված է՝ գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը դեմ է Ռուսաստանի քաղաքականությանը: Ես քննադատել եմ նաև Ռոգոզինին, երբ նա հայտարարեց, թե մենք վաճառել ենք զենք Ադրբեջանին և շարունակելու ենք վաճառել: Ես ասացի, որ դուք Ռուսաստանի քաղաքականությունը հայ ժողովրդի աչքերում իջեցրել եք պլինթուսի մակարդակին, դուք հանուն 4 միլիարդ դոլարի զենք վաճառեցիք Ադրբեջանին, դրա համար էլ Էրդողանը հրամայեց ադրբեջանցիներին կրակել միայն ռուսական զենքով, որպեսզի հայերը հասկանան, որ ռուսները հայերի դեմ են: Եվ ուշադրություն դարձրեք՝ ադրբեջանցիները չկիրառեցին թուրքական հրետանի, նրանք կրակում էին ռուսական ինքնաձիգներով, «Սմերչ»-ով, Տ-90 տանկերով, ռուսական ինքնաթիռներով: Նրանք կրակում էին միայն ռուսական զենքով: Եվ հետո հայերը ռուսներին ասում էին՝ լսեք, ի՞նչ եք անում, մենք ձեր միակ դաշնակիցն ենք Անդրկովկասում, և հյուսիսային Կովկասի անվտանգությունը կախված է մեզնից, և դուք զինում եք ագրեսորին: Իմիջիայլոց, ես հայտարարել եմ, որ ՄԱԿ-ի օրենքներով՝ կատեգորիկ կերպով արգելվում է զենք մատակարարել ահաբեկիչներին, ինչպես նաև ագրեսոր պետություններին: Իսկ ինչո՞ւ եք դուք խախտում այդ կանոնները: Այնպես որ, ոչ ոք չի հասկանում, թե սա ինչ քաղաքականություն է:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ ռազմական բալանսը հայկական կողմերի և Ադրբեջանի միջև խախտվե՞լ է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման պատճառով:

– Այդ բալանսը վաղուց է խախտվել: Ադրբեջանը վաղուց է խախտել սովորական զինատեսակների կրճատման մասին պայմանագիրը: Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանին թույլատրվում է ունենալ 220 տանկ, բայց Ադրբեջանն արդեն ունի ավելի քան 400 տանկ: Ադրբեջանը շարժվում է ՆԱՏՕ-ի ծրագրով: Օրինակ, սովետական-ռուսական ծրագրով՝ անհրաժեշտ է 3 անգամ գերազանցել հակառակորդին հարձակվելու համար, իսկ ՆԱՏՕ-ի ծրագրով՝ առնվազն 5 անգամ, բայց Ադրբեջանն արդեն վեցակի առավելություն ունի տեխնիկայով, սպառազինությամբ և մոբիլիզացիոն ռեսուրսներով:

– Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վերականգնենք այդ բալանսը:

– Մենք պիտի վերականգնենք այդ բալանսը խելամտորեն: Մենք ունենք այնքան զենք, որքան հարկավոր է: Միգուցե հարկավոր է ձեռք բերել համակարգային զինատեսակներ, հատկապես «Սմերչ», «Սոլնցեպյոկ» հրանետներ, հակաօդային պաշտպանության միջոցներ: Մեզ պետք չեն հարձակողական զենքեր, որովհետև Հայաստանը երբեք չի հարձակվել և երբեք որևէ բան չի խլել ուրիշից, միայն մեզ վրա են հարձակվել, մեզ սպանել, մեզնից խլել և այլն: Հայերը չպետք է առաջինը կրակ բացեն, հայերը պաշտպանում են իրենց երկիրը, ընդ որում՝ ադրբեջանցիները օկուպացրել են Մարտունիի, Մարտակերտի շրջանների մի մասը, Շահումյանի շրջանը և պիտի ազատեն այդ շրջանները, իսկ հիմա 800 հա տարածք են գրավել:

Այսպիսով, հայերը պիտի լավ օգտագործեն ռազմական գործողությունների թատերաբեմը՝ այդ ռազմական բալանսը պահպանելու համար, ճիշտ օգտագործեն տեղանքը և լավ պաշտպանվեն, որպեսզի հակառակորդը խեղդվի արյան մեջ: Այս պատերազմը ոչ թե պաշտպանական գոտում էր, այլ մատակարարման գոտում, դիտակետերում:

Մենք պիտի որքան հնարավոր է՝ շատ անօդաչու թռչող սարքեր ունենանք, իսրայելական անօդաչուների պես: 50 ինքնաթիռի փոխարեն կարելի է ունենալ 10-15 դրոններ: Պետք է կառուցել պատնեշներ՝ պայթյուններից պաշտպանվելու համար, ունենալ լավ կառավարվող ականադաշտեր, համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, «Ուրագան», որպեսզի հնարավոր լինի ոչնչացնել հակառակորդին հեռու տարածության վրա:

Իմիջիայլոց, ադրբեջանցիներն այս անգամ հարձակվեցին աջ թևից, հարվածեցին թևերից և ճեղք էին փնտրում հայկական բանակի պաշտպանության մեջ՝ իրենց հիմնական ուժերի համար, բայց նրանք չկարողացան գտնել այդ ճեղքը՝ շնորհիվ հայ զինվորականների՝ զինվորների, սպաների և գեներալների հերոսական գործողությունների: Նրանք կարողացան կանխել հակառակորդի մտահղացումն իրենց մարտական և բարոյահոգեբանական բարձր պատրաստականության շնորհիվ, իսկ հակառակորդն իր թվաքանակով մի քանի տասնյակ անգամ գերազանցում էր մեր ուժերին: Հակառակորդը տեսավ, որ ձախողվել է, և մեր տվյալներով՝ Ալիևը խնդրել է Պուտինին, թե հրաման տուր, որ դադարեցնեն: Բայց եթե ադրբեջանցիները կարողանային գտնել այդ ճեղքը, նրանց հիմնական ուժերը կանցնեին, և Ղարաբաղն այլևս չէր լինի: Այնտեղ՝ խորքում, այնպիսի պաշտպանություն պիտի լինի, որ հակառակորդը խեղդվի իր իսկ արյան մեջ: Այդպիսին պիտի լինի պաշտպանությունը՝ կրակի հզորագույն համակարգ, կառավարման հզորագույն համակարգ, փոխգործակցություն և համակարգում այդպիսի էշելոնում: Եվ այդ դեպքում ոչ մի հակառակորդ էլ չի կարող անցնել:

– Իսկ ո՞րն էր ընդհանրապես Ադրբեջանի ռազմավարությունը: Ինչո՞ւ նրանք որոշեցին հարձակվել Արցախի պաշտպանության հյուսիսային և հարավային ուղղություններով:

– Այսպիսի մի թերթ կա՝ «Независимое военное обозрение»: Մոտ 5-6 տարի առաջ այնտեղ մի հոդված էր տպագրվել, որտեղ ամբողջությամբ նկարագրվում էր Ադրբեջանի զինված ուժերի մարտունակությունն ու մարտական պատրաստականությունը և նրանց գործողությունների մտահղացումը, թե որ ուղղություններում որ բանակային կորպուսներն են կանգնած, և որտեղ նա կարող է ուղղել իր գլխավոր հարվածները: Նրանց մտադրությունը շատ պարզ է և տարրական: Ես չգիտեմ՝ մերոնք հետևո՞ւմ են դրան, թե՞ ոչ: Եվ նա հերթով իրագործում է իր ծրագրերը: Ադրբեջանը ստուգեց Նոյեմբերյանի ուղղությունը, որ մեզ պահի լարվածության մեջ, բայց Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա: Նա մեծ հիմարություն կգործի, եթե հարձակվի Հայաստանի վրա, որովհետև Հայաստանը, այնուամենայնիվ, ՀԱՊԿ անդամ է: Այո, իհարկե, տաջիկն ու ուզբեկը չեն գա մեզ համար կռվելու, Ղազախստանը, Նազարբաևը երբեք չի գա, նա շատ վտանգավոր մարդ է: Իսկ Ռուսաստանը՝ ուզած-չուզած, որովհետև մենք պայմանագիր ունենք:

– Դուք քննադատում եք Ռուսաստանին՝ Ադրբեջանին զինելու համար: Հաշվի առնելով այս ամենը՝ Հայաստանը, Ձեր կարծիքով, պե՞տք է ինչ-որ կերպ վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

– Ռուսաստանը ոչ թե զինում է, այլ զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ զենքի վաճառքն արդեն հարաբերություն է, և իսկապես Ադրբեջանն ումից ուզում, նրանից էլ զենք է գնում: Իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանագիր ունեն ռազմատեխնիկական համագործակցության մասին, նրանք ռազմավարական գործընկերներ են: Այստեղ, ինչպես ասում են, ոչինչ չես կարող անել, ամեն ինչ օրենքով, բայց կատեգորիկ վտանգավոր է փոխել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հայերը դժգոհության մեծ ալիք բարձրացրին, թե հեռացրեք այստեղից ձեր ռազմաբազան և այլն, և այլն: Դա հիմարություն է: Չի կարելի այդպիսի բան անել: Ունենք այն, ինչ ունենք, պարզապես անհրաժեշտ է հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով:

– Այդ դեպքում ինչպե՞ս պիտի զարգացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

– Ինչպես զարգացրել ենք, այնպես էլ պիտի շարունակենք և կատարելագործվենք: Պետք է զարգացնել տնտեսությունը, օգտագործել Ռուսաստանի ներուժը հայ համայնքի միջոցով, ամրապնդել անվտանգությունը և էժան գնով զենք գնել Ռուսաստանից՝ ամրապնդելով երկրի տնտեսությունը և պաշտպանությունը: Ահա և վերջ:

Եթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ)
Ամենադիտված