Հայերեն

«Ժամանակը չի բուժում, այն մեզ էլ ավելի է տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում». հայր և որդի Տիգրան և Կարեն Սարգսյանները զոհվել են ժամերի տարբերությամբ․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Կարենին և մյուս եղբորս տղային՝ Նորայրին, սեպտեմբերի 27-ին ծանուցագիր եկավ: Մեզ ասացին, որ տղաները երեք օր մնալու են և վերադառնան, զինվարժանքներ են: Չգիտեինք, որ պատերազմ է»,-այսպես է սկսվում Կարենի հորաքրոջ ու Տիգրանի քրոջ՝ տիկին Անահիտի հետ մեր զրույցը: Կարենն ու Նորայրը՝ որպես պահեստազորայիններ, մեկնում են Արցախ: Կարենի հայրիկը՝ Տիգրանը, գնում է տղաներին ճանապարհելու և երբ իմանում է, որ պատերազմ է սկսվել, կամավորագրվում է, որ նրանց մենակ չթողնի: «Բայց բոլորին տարբեր տեղեր են տարել: Նորայրը հորեղբորն այդ օրն ասել էր՝ մի բան արա, Կարենի հետ նույն տեղը գնամ: Տիգրանը չէր համաձայնել, մտածելով՝ իսկ եթե երկուսին էլ մի բան լինի, ի՞նչ է անելու: Նորայրը Մարտունի 2-ում էր, Կարենը՝ Հադրութի Արա լեռում: Կարենը թաքցնում էր, թե որտեղ է, ինձ հույս էր տալիս, թե պատերազմ չէ՝ մի հավատա, թե ինչեր են ասում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Անահիտը:

Կարենի հայրիկը՝ Տիգրանը, որպես կամավոր, հոկտեմբերի 3-ին Սարդարապատ ջոկատի հետ մեկնում է ռազմադաշտ: «Նա էլ Ջրականում էր: Տիգրանն ու որդին այդպես էլ չհանդիպեցին մարտի դաշտում, իրար չտեսնելով՝ ժամերի տարբերությամբ զոհվեցին: Հոկտեմբերի 13-ի առավոտյան Տիգրանն ինձ զանգեց՝ տուն եմ գալիս: Սիրտը վիրահատված էր, վատառողջ, բարձր ճնշում ուներ, ոտքերն այտուցվել էին: Հրամանատարը տեսել էր, թե ոտքերն ինչ վիճակում են, չի կարողանում քայլել, ասել էր՝ քեզ տուն եմ ուղարկում: Առավոտյան խոսեցինք, ուրախ-ուրախ ասաց, որ տուն է գալիս, հարցրեցի՝ Կարենին չե՞ս տեսնելու, նոր գաս: Արձագանքեց՝ կգտնեմ իմ որդուն, կտեսնեմ ու նոր կգամ: Հոկտեմբերի 14-ին լսեցինք Տիգրանի զոհվելու լուրը: Կարենից որևէ լուր չունեինք: Թույլ չէի տալիս Տիգրանին հուղարկավորել, ասում էի՝ Կարենն ինձ չի ների, գտեք Կարենին, թող ներկա լինի հոր հուղարկավորությանը: Ինձ ասում էին, որ Կարենն անտառներում է, բունկերում և այլն, և այլն: Բայց պարզվեց, որ հոկտեմբերի 14-ի գիշերն էլ Կարենն է զոհվել»: Նոյեմբերի 18- ին միայն Կարենին կարողացել են «գտնել», իսկ հայրիկը զոհվելու հաջորդ օրն արդեն Էջմիածնում էր:

«Կարենի հետ խոսում էի, խնդրեց կապվել հայրիկի հետ, ասել, որ իր մոտ գնա, միասին լինեն: Երբ Տիգրանին փոխանցեցի որդու ասածը, պատասխանեց՝ ո՞նց գնամ, 18 տարեկան երեխեքն աչքիս առաջ զոհվում են, ինչպե՞ս թողնեմ իրենց ու գնամ: Իմ երեխեն ճարպիկ է, իմ երեխուն ոչինչ չի լինի, ծառայել ու զորացրվել է, ուսանող է, հասուն տղա: Ոչ մեկիս չլսեց Տիգրանը, ասաց՝ հետո երեխեքին կգտնեմ, միասին տուն կգանք: Բայց անգամ չհանդիպեցին: Կարենիս որպես բուժակ էին տարել, բայց հիմա մեզ տեսանյութեր են ուղարկում, որտեղ նա հրանոթով է կրակում»: Պատերազմի մասին սկսված մեր զրույցի այս հատվածում խնդրում եմ տիկին Անահիտին պատմել եղբոր ու եղբորորդու մասին: «Տիգրանը շատ բարի էր, կյանքով լեցուն, երեխասեր, իր տղայի, եղբոր երեխաների համար կյանքը չէր խնայի: Գնաց Կարենի հետևից, ասում էր՝ չեմ կարող առանց իմ երեխու մնալ: Շատ լավ եղբայր էր, լավ մարդ, գյուղում հարգանք վայելող: Այսօր էլ զրույցների ժամանակ մարդիկ ափսոսանք են հայտնում, որ Տիգրանն ու Կարենն էլ չկան:

Կարենս…Կարենս իմ պահած տղան է, իմ ընտանիքը չկազմեցի ու նվիրվեցի իրեն: Իր հետ գիշեր-ցերեկ դաս էի անում, դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտեց: Հետո պարապմունքների ուղարկեցի դասախոսների մոտ, և ընդունվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան: Երրորդ կուրսի ուսանող էր Կարենս: Դպրոցն ավարտելով՝ իրավաբանության ու բժշկության միջև ընտրեց բժշկությունը, ես էլ նպաստեցի իր այդ ընտրությանը: Կարենն անգամ մի օր ինձ ասաց, որ իր բժիշկ դառնալն իմ ընտրությունն էր: Արձագանքեցի՝ դա իմ ու պապայիդ ամենամեծ երազանքն էր: Հայրը շատ էր հպարտանում իր տղայով: Ծնողական ժողովների ժամանակ պարտադիր գնում էր, ասում էր՝ ճակատս բաց նստում եմ, բոլորը գովում են տղայիս: Կարենը և՛ լավ սովորում էր, և՛ շատ ճարպիկ էր: Մասնակցում էր միջոցառումներին, Ձմեռ պապիկի դերը միշտ իրեն էին վստահում:

«Անուշ» պոեմն էին բեմականացրել, Սարոյի դերն ինքն էր խաղում: Այսպիսի շատ օրինակներ կարող եմ բերել: Երազում էր լավ մասնագետ դառնալու, արտասահմանում ուսումը և կարիերան շարունակելու մասին: Երազում էր ընտանիք կազմելու, երկու աղջիկ ու մեկ տղա ունենալու մասին, անգամ երեխաների անուններն էր ընտրել»: Կարծում եմ, որ մեր լեզվում համարժեք բառեր չկան, որ նկարագրեն, թե ինչ է զգում երեխա կորցրած ծնողը, թե ինչ է զգում այն ծնողը, որն այս անվերջանալի պատերազմում երկու որդիներին է կորցրել: Ցա՞վն է կրկնապատիկ, չէ, ցավը ցավ է, բայց ապրելու հույսն է նվազ, «ո՞ւմ համար» հարցն է հաճախ անպատասխան մնում: Հարցնում եմ տիկին Անահիտին, թե անձնապես նրան ինչն է ուժ տալիս ապրելու եղբոր և եղբորորդու զոհվելուց հետո: «Մի տարօրինակ բան ասեմ, բայց երևի թե ուժ ստացա նրանից, որ կարծես չհավատացի Կարենի զոհվելուն, կարծես չզգացի, թե ինչ տեղի ունեցավ: Ներքուստ այնքան շատ են հարցերս: Որքանո՞վ համոզված լինեմ, որ իմ Կարենն էր:

ԴՆԹ-ին չեմ հավատում, այնքան դեպքեր եղան, երբ շփոթմունքներ էին եղել: Բացի դա, տարօրինակ երազներ էի տեսնում, իսկ ես հավատում եմ իմ երազներին, դրանք հաճախ են իրականություն դարձել: Տիգրանն ուրախ-ուրախ մտնում է տուն ու ասում՝ ամեն ինչ լավ է, քո՛ւր ջան, մի նեղվի: Հարցնում էի՝ Կարենս ո՞ւր է, պատասխանում էր՝ քեզ խոստացել է, կգա: Կարենին իմ երազներում վիրավոր եմ տեսնում: Չեմ զգում Կարենի մահը, չեմ հավատում: Երևի դա է ինձ «պահում»: Կարոտն է ինձ խեղդում, մղկտում եմ: Գերեզմանատանը, երբ գրկում եմ Կարենիս քարը, չեմ զգում իր ներկայությունը, իսկ Տիգրանինը զգում եմ, չգիտեմ, թե ինչու է այդպես: Ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, չկա նման բան: Ժամանակն ավելի է մեզ տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում, տառապում ու տանջվում»:

Հ.Գ. - Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մատական ծառայություն» մեդալով: Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված են Ծիածին գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

45b2044906bbe1483574787d9ae03cf5.jpg

031e5ff8b24759686001814284d8345f.jpg

6327186b4ab92466736ee04a6cb7269e.jpg

31ed2e7cae9c0d05303496e5714b3235.jpg

d7876a69ef50dd41124493bb61e6c66a.jpg

7324b62854139672dcbf7349d8cfcab0.jpg

cf18f135c58cac0711af8e6ddb42e180.jpg

fb252ef1feba5c2f7304b676a0be03ea.jpg

f73d3115b0cd38561c782f8414a15b5f.jpg

4dff0bce604a519f2bd36455073ec70f.jpg

3670102d0956fe8e9a750473d2fd02b7.jpg

43d298bf9e5daf5335ae18e203a51456.jpg

f00595d88e71dfcfc0cc8128411483ae.jpg

ca6c35d1febcd26185403814c3da9c11.jpg

2b2dd7eae030291b73500def041cb9f4.jpg

6e621416535f9ea04ced7b5258975fe2.jpg

30b04b0baf4a541bf84016d2291fba9e.jpg

54d6c5a75018801456957e8a187b4e36.jpg

Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերում
Ամենադիտված