Հայերեն


Վիկիլիկսը Սարգսյանի ու Քոչարյանի մասին

Քաղաքականություն

Armlur-ը գրում է․

«Վիկիլիքսի» կողմից հանրայնացված սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Օրդուեյը: Վերջինս պատմում է 2004թ. ապրիլին Հայաստանում ընթացած բավականին սուր քաղաքական պայքարի մասին: Նկատելի է, որ 2004թ. ապրիլի 12-13-ի իրադարձությունները նաեւ արտաքին ուժային կենտրոնների համակ ուշադրության ներքո էին, եւ օտարերկրյա դիվանագետները իշխանություններից բռնարարքների համար հաշիվ պահանջելու իրավունք էին իրենց վերապահում: Այդ պատճառով էր, որ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 13-ին իր մոտ էր հրավիրել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյին` վերջինիս ներկայացնելու իրավիճակն ու իր գործողությունների տրամաբանությունը: Հետաքրքիր է, որ այլոց հաշիվ տալու հանդեպ բնածին տհաճություն ապրող Քոչարյանը պատրաստ է եղել իր գործողությունները բացատրել ամերիկացիներին: Նա դեսպանին հայտնում է, որ հանդիպումը նպատակ ուներ խորհրդակցել ներքին քաղաքական իրավիճակի շուրջ: Օրդուեյը շեշտում է, որ Քոչարյանն ամբողջությամբ հակված չի եղել իրավիճակը հեշտությամբ հաղթահարելու ուղղությամբ եւ դատախազին հանձնարարել է, որ քրեական հետապնդում սկսեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Դեսպանը փորձել է համոզել Քոչարյանին խուսափել նման ծայրահեղ քայլերից եւ չգնալ ընդդիմադիրներին պատժելու ճանապարհով: Օրդուեյը բացատրել է, որ խուսափելով ընդդիմադիրներին քրեական պատասխանատվության ենթարկելու քայլերից` իշխանությունը կկարողանա իրավիճակն ավելի չլարել: Դիվանագետը հատկանշում է, որ քրեական հետապնդում չպետք է իրականացվեր նույնիսկ այն ընդդիմադիրների դեմ, որոնց գործողություններում նման հանցակազմի տարրեր, այնուամենայնիվ, կային: Ամերիկյան դիվանագետը քննադատում է նաեւ ընդդիմության պահվածքը: Ըստ նրա` ընդդիմադիրներն իրենց անկյուն էին մղել, երբ փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան: Օրդուեյը բացասաբար է գնահատում, որ ընդդիմությունը հաղթանակ հռչակելու ու տուն գնալու փոխարեն նախընտրել էր փակված պահել փողոցը` չարաշահելով իշխանությունների համբերությունը: Վերջինիս հատնումից հետո էլ ընդդիմադիրները երկխոսության գնալու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցաբերել: Նա քննարկումներ է ունեցել ինչպես բողոքի գործողությունները առաջնորդող Ստեփան Դեմիրճյանի ու Արտաշես Գեղամյանի, այնպես էլ այլ ընդդիմադիր գործիչների հետ: Օրդուեյը փոխանցում է, որ ընդդիմադիրները բացարձակ զայրացած են եղել իշխանությունների գործողություններից: Դիվանագետը նկատում է, որ ընդդիմության ղեկավարները կատարյալ ցուքցվանգի մեջ են եղել` չիմանալով ինչպես առաջ շարժվել, սակայն միեւնույն ժամանակ կտրականապես մերժել են իշխանության հետ քննարկումներ ունենալու հնարավորությունը: Օրդուեյը ընդդիմության ծայրահեղ կեցվածքը հակադրում է այնժամ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ու ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտեցմանը, որով երկուսն էլ կողմ էին քաղաքական պայքարը խորհրդարան եւ քաղաքակիրթ ճանապարհ տեղափոխելուն: ԱՄՆ դեսպանն արձանագրում է, որ ընդդիմությունն անհաղթահարելի խոչընդոտներ ուներ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու քաղաքական գծում: Ըստ դիվանագետի` թեեւ ընդդիմադիրներն անկեղծ վստահություն ունեին, որ ժողովրդի մեծամասնությունը սատարում է իրենց պայքարն ու Քոչարյանին հանդուգն քայլերով հեռանալ ստիպելու մարտավարությունը, իրենք` ամերիկացիները, դրանում այնքան էլ հավատացած չէին: Օրդուեյը շեշտում է, որ ընդդիմադիրներն անկարող են եղել համաձայնության գալ որեւէ դրական պլատֆորմի շուրջ եւ ստիպված են համախմբել ժողովրդին Քոչարյանի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի հիման վրա միայն: Արդյունքում, դեսպանի կարծիքով, ընդդիմությունն իրեն դրել է մի փակուղու մեջ, որից ելքերը բավականին մշուշոտ են: Շեշտելի է, որ այն ժամանակվա տիտղոսակիր ընդդիմադիրները այդ դեպքերից հետո լիովին կորցրին իրենց քաղաքական կշիռը եւ նախընտրեցին վերածվել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ գործող խամաճիկների: Թերեւս բացի մի քանի ընդդիմադիրներից՝ այն ժամանակվա հարթակի «ասպետները» ներկայումս Սերժ Սարգսյանի լավագույն պաշտպաններն են, ինչպես օրինակ` Արտաշես Գեղամյանը, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը եւ այոք: Ի դեպ, դիվանագիտական մեկ այլ զեկուցագրի համաձայն` Սերժ Սարգսյանը լիովին արդարացնում էր Քոչարյանի կողմից ուժի կիրառումն ու ծանակում վերոնշյալ ընդդիմադիրներին: Օրդուեյը եզրափակում է, որ իրավիճակը ծանր բեռ էր դրել Քոչարյանի ուսերին` կառուցելու համապատասխան քաղաքական մթնոլորտ, որը հնարավորություն կտա ընդդիմությանը փողոցից տեղափոխվել քաղաքական պայքարի դաշտ: Օրդուեյի տպավորությամբ կոալիցիոն բոլոր ուժերն էլ համաձայն էին երկխոսության գնալ ընդդիմության հետ, ինչը կարող էր տեղի ունենալ միայն Քոչարյանի նահանջի եւ ընդդիմության կողմից թշնամանքի վերացման միջոցով քաղաքական հարթակ վերադառնալու միջոցով: Ցավոք, ամերիկացի դիվանագետի կանխատեսումն իրականացավ, քանզի Քոչարյանն այդպես էլ ժամանակին ի վիճակի չեղավ քաղաքական պայքարի հարթակ ձեւավորել երկրում: Հիշենք, որ 2007 խորհրդարանական ընտրություններից հետո այլեւս ակնհայտ էր, որ ընդդիմադիր դաշտը տրոհված է, իսկ քաղաքական դաշտը` ամայացած: Քոչարյանը, լինելով կուլիսային գործիչ, ի վիճակի չէր քաղաքական բանավեճ հրահրել ու գաղափարական հարթակներ ստեղծել հասարակական քննարկումների համար: Նա իր հակառակորդներին հեռացնում էր բռնի ուժի միջոցով` այդկերպ տեսնելով անարգել իշխանավարելու լավագույն ուղին: Հաշվի առնելով խաղաղ կյանքի, արտաքին հարաբերականորեն թույլ մարտահրավերների ու տնտեսական զարգացման ահռելի հնարավորությունները` հենց Քոչարյանի տարիներին էր վիճակված Հայաստանում քաղաքական ինստիտուտների ձեւավորումը, որը նրա իսկ գործողությունների արդյունքում վիժեցվեց: Կարելի է ասել, Քոչարյանի ամենամեծ հանցանքն այն է, որ ապականեց սաղմնավորվող քաղաքական դաշտը` նոր գաղափարներին ու ազնիվ քննադատությանը հակադրվելով բռնի ուժով` իշխանությունը ամեն գնով պահպանելու մտահոգությամբ:

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված