Թոխմախի Մհերի դեմ հաշվեհարդարն սկսված է
Բաց մի թողեք«Հայկական ժամանակ»
«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իշխանություններն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին առնչվող մի շարք քայլեր կանեն։ Պաշտոնից կազատվեն ոչ միայն նրա բարեկամները, այլ Սեդրակյանն ինքը կզրկվի որոշակի հնարավորություններից։
Երեկ հայտնի ղարձավ, որ փետրվարին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի դուստրը։ Աստղիկ Սեդրակյանը Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն էր 2011-ից։ Գրեթե միաժամանակ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաև Մհեր Սեդրակյանի որդին Դավիթ Սեդրակյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։