Հայերեն

Փաշինյանին, լավագույն դեպքում, կարելի է համեմատել Մելիք Ֆրանգյուլի կամ Աղբյուր Սերոբին թունավորած գեղաշենցի Ավեի հետ, բայց ոչ երբեք Պապ թագավորի. պատմաբան

Քաղաքականություն

«Սա նրա հերթական եղկելի քարոզչական հնարքներից մեկն էր, երբ որ ինքն իրեն անուղղակիորեն համեմատում է Պապ թագավորի հետ:

Պապ թագավորը հայոց Արշակունյաց տոհմի ներկայացուցիչն է, հայոց Արշակ Մեծ թագավորի որդին է, որը եկավ ու իր կարճատեւ կառավարման ժամանակահատվածում շատ կարեւոր գործեր արեց: Հայոց պատմության մեջ եղած կերպարներից, անձերից, որոնց հետ թերեւս կարելի է ինչ-որ համեմատության եզրեր գտնել Նիկոլ Փաշինյանի հետ, լավագույն դեպքում կարող է լինել Մելիք Ֆրանգյուլը կամ գեղաշենցի Ավեն, ով Աղբյուր Սերոբին թունավորեց, կամ Մելիք Դավիթը, որն իր աղջկան ստիպողաբար կնության էր տվել ՖաթԱլիխանին, ինքն էլ մահմեդականություն էր ընդունել ու դարձել Տաթեւի շրջանի ժողովրդի հարստահարիչը, կեղեքողն ու ահ ու սարսափը:

Թերեւս այս կերպարների հետ կարելի է համեմատել Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ երբեք Պապ թագավորի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց  պատմաբան Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, որի ժամանակ նա իր ու Պապ թագավորի ընդհանրություններն էր ներկայացնում:

Պատմաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ելույթը սուր կողմով նաեւ ուղղված էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ. «Վկայակոչելով մարդկանց, որոնք գրել են հայոց պատմությունը, բնականաբար, այն ժամանակ եկեղեցին էր գրում պատմությունը եւ փաստ չէ, թե այդ տողերը, որ գրվել են ու Պապ թագավորին բնորոշել են, ինչ է եղել, ինչի համար է եղել, համենայնդեպս, 4-րդ դարի իրողություններն ու 4-րդ դարում պատմություն գրելը համեմատել 21-րդ դարի իրողությունների հետ ու 21-րդ դարում պատմություն գրելու հետ, սրիկայություն է պարզապես:

Ոչ ոք թող չմտածի, թե պատմություն գրողից է կախված լինելու Նիկոլ Փաշինյանի արած-չարածի վերաբերյալ գնահատականները: Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքը, նրա ամբողջ գործունեությունը՝ թե՛ իր ուսանող լինելու, թե՛ իր դպրոցական լինելու ժամանակ, թե՛ իր ընդդիմադիր գործունեության շրջանում, թե՛ առավել եւս որպես ՀՀ տխրահռչակ վարչապետ լինելու ընթացքում, ամեն ինչ արձանագրված է, տեսագրված է

 Այնպես որ պատմություն գրելու կարիք չի լինելու: Պատմությունն, ի վերջո, գրվում է մտավորականների կողմից, խելամիտ մարդկանց կողմից եւ սերունդները, որոնք հետագայում կաշկանդված չեն լինելու ինչ-ինչ վախերով ու ապրելու են իսկապես ազատ Հայաստանում, հետագայում նրա գործունեությունը շատ մանրամասներով ուսումնասիրելու են, բոլոր փաստերն իրար կողքի են  դնելու ու տալու են գնահատականը, այն գնահատականը, որ ինքը տվեց, ինքն իրեն ինչ պիտակավորումներ որ արեց, այդ բոլոր գնահատականները օբյեկտիվորեն են լինելու, թող չփորձի նա պատմություն գրողով պայմանավորի իր տխրահռչակ գործունեության, այդ գործունեության աղետալի հետեւանքների  մասին արձանագրումը:

Հիմա եկեղեցին չէ, որ գրելու է իր պատմությունը, նրա պատմությունը գրվելու է բուհերում, ակադեմիայում, գրվելու է  մասնագետների կողմից: Գնացեք ցանկացած բուհ, անանուն հարցում անցկացրեք դասախոսների ու ուսանողների շրջանում, Նիկոլ Փաշինյան անուն, ազգանունը ամոթաբեր, անպատվաբեր անուն, ազգանուն է: Եթե նրա կառավարման շրջանի մասին պատմությունը գրի civic.am-ի լրագրողը, գուցե նա այդտեղ պատկերվի որպես հերոս, բայց ես համոզված եմ, որ նրա տխրահռչակ իշխանության վերջը գալու է եւ դա ուշ չի լինելու եւ, ցավոք սրտի, այսքան կորուստներից հետո է այդ ամենն արձանագրվելու»:

ԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել է
Ամենադիտված