Հայերեն


Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանությունը յուր «կարկառուններից» մեկի շուրթերով հռչակեց, թե՝ քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված Ռուսաստանի բոլոր երաշխավորումները չեն կատարվել, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը» Արևմուտքի երաշխավորությամբ են կնքելու: Իսկ ի՞նչ արժեն արևմտյան երկրների երաշխավորությունները: Կարելի է, իհարկե, սեփական պատմությունից բազմաթիվ օրինակներ բերել, լինի դա «թղթե շերեփի» (Բեռլինի կոնֆերանս) պատմությունը, թե, ասենք, Կիլիկիայի հետ կատարվածը: Կարելի է անգամ Սևրի դաշնագրի հետ կապված պատմությունը հիշեցնել, հիշեցնել 1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության համար ճակատագրական որոշումները, թե ինչպես Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը հենվեց արևմտյան երաշխիքների վրա ու մեն-մենակ և անօգնական հայտնվեց թուրք-բոլշևիկյան ագրեսիայի դիմաց:

Ու դա ինչ արժեցավ Հայաստանին, ու ինչպես ենք մինչև հիմա մեր մաշկի վրա զգում այդ «երաշխավորված» սխալի ծանրագույն հետևանքները, ներառյալ Նախիջևանի կորուստը, Արցախի օտարումն ու Առաջին Հանրապետության անկումը: Բայց կարելի է և «համաշխարհային ընթացիկ» պատմությունից բավականին ցցուն օրինակ բերել, որի մասին նախորդ համարում ակնարկել էինք: Հիշողներ կլինեն, բայց, ամեն դեպքում, հիշեցնենք, որ Ուկրաինայում 2014- ին ծավալված դեպքերի ժամանակ այդ երկրի նախագահը Վիկտոր Յանուկովիչն էր: Երբ խժդժություններն սկսվեցին, բայց դեռ շատ չէին ծավալվել, Յանուկովիչը հավաքական Արևմուտքի միջնորդությամբ (Գերմանիա, Ֆրանսիա և Լեհաստան) ընդդիմության հետ համաձայնություն կնքեց՝ վիճակի կարգավորման վերաբերյալ: Կարճ ասած՝ Արևմուտքի երաշխիքներով Յանուկովիչը բան պայմանավորվեց ուկրաինական ընդդիմության հետ: Այն, ինչ եղավ հետո, «կինոյի սցենար» է, իսկ մեծ հաշվով՝ արդեն գրեթե երկու տարի Ուկրաինայում չդադարող ողբերգության «նախերգանքն» ու հենքը:

Յանուկովիչին տրամադրված «արևմտյան երաշխիքները» թիթեռի կյանք ունեցան, գործեցին երևի 1 օր, քանի որ պայմանավորվելու հաջորդ իսկ օրն սկսվեց «Եվրամայդանը», որի վրա էլ հետագայում եռաց արյունոտ թեյնիկը: Հա, իսկ Յանուկովիչը «գլուխը պրծացրեց»՝ փախչելով կամ ապաստանելով Ռուսաստանում, որը, ի դեպ, նրան զգուշացնում էր, որ արևմտյան երաշխիքները չեն գործելու (տարօրինակ կլիներ, եթե գործեին, որովհետև արևմտյան տերությունների «խաղի» նպատակը հենց Յանուկովիչին տապալելն էր և իրենց խամաճիկներին իշխանության բերելը՝ հետագայում Ուկրաինան Ռուսաստանի դեմ հանելու նպատակով, ինչը և արվեց): Սա այն մասին, թե քանի գրոշ արժեն, եթե ընդհանրապես որևէ բան արժեն «Արևմուտքի երաշխիքները»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա հնարավոր է՝ նա էլ ինչոր պահի հետևի Յանուկովիչի օրինակին, թեպետ հազիվ թե նրան Ռուսաստանում ընդունեն, երևի «խորը Արևմուտքին» դիմելն հավանական կլինի: Բայց դա արդեն էական չի լինելու ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ «օդային» երաշխիքներ տրամադրողների համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը ԹուլումումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի հաշվին. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանըԵվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Բողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված