Լուկաշենկոյի սկանդալային հրահանգը
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բոլոր պաշտոնյաներին հրահանգել է աշխատանքի տեղավորել իրենց բարեկամներին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այսպես կոչված, «ձրիակերների մասին հրամանագրի» վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնյաների բարեկամները չեն կարող վճարել «ձրիակերների հարկը» և չաշխատել:
«Եթե կինը կամ սիրուհին հիվանդ են, կբուժենք: Եթե կարող են աշխատել, աշխատանքի տեղավորեք նրանց»,-հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ դեռևս չի ուզում հստակ ազգանուններ նշել:
Լուկաշնեկոն հրահանգել է ապրիլի 1-ից հետո օրենքի կատարման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել իրեն:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն օրենք է ստորագրել, ըստ որ գործազուրկ քաղաքացիները հարկ են վճարելու պետությանը: