«Միհրան Պողոսյանի գործը փակված չէ»
Քաղաքականություն«Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ասել է, որ Միհրան Պողոսյանի գործը փակված չէ:
«Հատուկ քննչական ծառայության կողմից գործի վարույթի կարճումից հետո կա 6-ամսյա դատախազական հսկողության փուլ, երբ դատախազը կարող է անդրադառնալ, և ես կարող եմ ասել, որ դատախազն, ըստ էության, անդրադառնալու է գործի վարույթի կարճման թե’ հիմնավորվածությանը, թե’ անհիմն լինելուն: Այս պահին գործը գտնվում է վեցամսյա դատախազական հսկողության փուլում»: