Ծեծկռտուք Չարենցավանում
ՀասարակությունՀԱՅԵԼԻ / Այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել ՕՐՕ դաշինքի երիտասարդ ներկայացուցիչների ու տեղի ՀՀԿ-ական ներկայացուցիչների հետ։ Դաշինքի քարոզարշավի մասին իրազեկող խումբը նախընտրական թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին, ինչը դուր չի եկել քաղաքի ՀՀԿ-ական երիտասարդներին, որոնք փորձել են խոչընդոտել, ասելով, որ այդ տարածքում իրենք գիտեն, թե ում են ընտրելու։
Նշենք, որ ՕՐՕ-ի իրազեկող խմբում է նաեւ Ազատ Արշակյանը, վերջինս մեզ փոխանցեց, որ թեթեւ միջադեպը հարթվել է, քանի որ միջամտել են ավելի հասուն մարդիկ։
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում