Հայերեն

«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ մամուլում նորից տեղեկություն էր տարածվել, որ գործարար Նարեկ Նալբանդյանը, որն, ըստ ժամանակացույցի, մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, չի կատարել այն, սակայն դեկտեմբերի 23-ին պատրաստվում է հյուրանոցի բացմանը։ Քանի որ դեռ սեպտեմբերի սկզբին հրապարակել էինք մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունն այն մասին, որ գումարն ամբողջությամբ վճարված է, ուստի «Փաստը» կապ հաստատեց Նարեկ Նալբանդյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում, վճարվե՞լ է պարտքը, թե՞ ոչ:

«Փաստի» հետ զրույցում գործարարը վրդովված պատասխանեց. «Ամոթ է, որ խեղաթյուրում են փաստերը և փորձում մարդու հեղինակության հետ խաղալ։ Վաղուց հայտնի է, որ «Գոլդեն փելեսի» գումարը ես ամբողջությամբ վճարել եմ, այդ ընթացքում հսկայական ներդրումներ եմ արել, հյուրանոցային համալիրը շուտով մեր երկրի այցեքարտերից է դառնալու։ Տասնյակից ավելի գործարաններ եմ կառուցել, բիզնեսներ հիմնել, աշխատատեղեր ստեղծել՝ ամբողջը սեփական քրտինքով, քարը քարին դնելով, ինչը ուրախացնելու փոխարեն որոշ մարդկանց դրդում է անիմաստ ցեխ շպրտել»։ Հարցին` ձեզ անվանում են նորահայտ օլիգարխ, ի՞նչն է պատճառը, որ հյուրանոցի վճարումը որոշեցիք մաս -մաս կատարել, գործարարը պատասխանեց. «Եթե օլիգարխ լինեի կամ իմ դեմ պատվերներ տվողների նման թալանով հարստացած լինեի, գուցե հյուրանոցը փակովի ձեռք բերելու կարիք չլիներ։

Տասնյակ գործարաններ ու բիզնեսներ եմ հիմնել՝ սեփական աշխատանքով, վարկային միջոցներով, այս դեպքում՝ փակովի տարբերակով, կարևորը՝ բոլորը ժամանակի ընթացքում դարձել են կայացած բրենդներ, որակի չափանիշներ։ Որ ալան- թալանով զբաղված լինեի, գուցե ստիպված չէի լինի բիզնեսներ զարգացնելու համար վարկեր վերցնել, բայց սեփական քրտինքով վաստակող մարդկանց համար դա չափազանց օրինաչափ երևույթ է»,-նշեց Նալբանդյանը՝ հավելելով, որ ներկայում ներդրումային փաթեթների քննարկման մեջ են. «Նախատեսում ենք տասնապատիկ ավելին կառուցել, քան մինչ այժմ արել ենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված