Հայերեն


Խորհրդավոր մահեր Ռուսաստանում

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի «էլիտայում» խորհրդավոր մահերի շարքը շարունակվում է: Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում մահացավ Կրեմլին և Վլադիմիր Պուտինին մոտ շատ ազդեցիկ պաշտոնյան։ Խոսքը Նիժնի Նովգորոդի մարզից սենատոր Վլադիմիր Լեբեդեւի մասին է, ով կապված է նավթային բիզնեսի հետ։

Բրիտանական The Mirror թերթը հոդված է նվիրել Լեբեդեւի մահվանը «Պուտինի սենատոր Վլադիմիր Լեբեդևին մահացած են գտել «սարսափելի ողբերգության» մեջ» վերնագրով։ Ռուս սենատորը 61 տարեկան էր։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան պատճառը եղել է «սրտի կաթվածը»։ Նրան ծանոթ մարդիկ, սակայն, պնդում են, որ պաշտոնյան սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել։

«Պատերազմի աջակից Լեբեդևը նախկինում կապեր է ունեցել էներգետիկ հսկայի՝ «Լուկօյլ»-ի հետ: Այս ընկերությունում Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո մի շարք անբացատրելի և վաղաժամ մահեր են եղել թոփ մենեջերների շրջանում»,- ասվում է հոդվածում։

Հայտնի է, որ հանգուցյալ Լեբեդևը սերտ գործարար կապեր է ունեցել «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Նեկրասովի հետ, ով մահացել է անցյալ ամիս․ նույնպես ենթադրյալ սրտի խնդիրների հետևանքով։

Ռուս սենատորը ընկերություն էր անում Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Լեբեդևն ու Կիրիենկոն որսի գործընկերներ էին, նրանց լուսանկարն է սատկած արջի դիմաց։

Լեբեդևը գտնվում էր ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիային աջակցելու համար։ «Պատերազմի սկզբից ի վեր ռուսների առեղծվածային մահվան ալիք է եղել՝ կապված էներգետիկայի և բանկային ոլորտների հետ։ Լուկօյլի 67-ամյա մագնատ Ռավիլ Մագանովը անցյալ տարվա սեպտեմբերին ընկել էր Մոսկվայի էլիտար կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Նա այնտեղ էր սրտի հետ կապված խնդրի պատճառով: Նա դուրս էր ընկել 6-րդ հարկի պատուհանից և տեղում մահացել… 43-ամյա միլիարդատեր Ալեքսանդր Սուբբոտինը, ով նույնպես կապված է Լուկօյլի հետ, մահացած էր հայտնաբերվել 2022թ.», ասվում է հոդվածում:

Լրագրողները կարծում են, որ առեղծվածային մահերը կարող են կապված լինել բաց նամակի հետ, որը Լուկօյլի ղեկավարությունը հրապարակել է Ուկրաինա ռուսական զինված ուժերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից մեկ շաբաթ անց։ Դրանում խոսվում էր պատերազմը շտապ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Մենք հանդես ենք գալիս զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու օգտին և լիովին աջակցում ենք դրա լուծմանը բանակցությունների և դիվանագիտական ​​միջոցներով», – գրել են նավթային ընկերության ներկայացուցիչները:
lragir.am

Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային
Ամենադիտված