«Անիի վրեն շառ են արել»․ փաստաբան
Հասարակություն1in.am / Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական քննությունը:
Անի Հովհաննիսյանը երկու դրվագով մեղադրվում է գումարներ շորթելու համար:
Առաջին դրվագով մեղսագրված է, որ Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, նաև՝ նոր վարկաբեկիչ հրապարակումներ անելու սպառնալիքով խոշոր չափի՝ 1 միլիոն դրամի շորթում է կատարել: Նա 2016 թվականի փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ը «Analitik.am» կայքում պարբերաբար հրապարակել է ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի վնասակարության, Ադրբեջանի կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ նյութեր:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում