Հայերեն


«Եթե դա աներ անգրագետ մեկը, բանի տեղ չէինք դնի». Առողջապահության նախարարությունը՝ նախկին նախարարին

Հասարակություն

«Հրապարակը» գրում է․

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը պատվաստումների մասին մեծ վրդովմունք է առաջարցել Առողջապահության նախարարությունում։ Նախկին նախարարն իր գրառման մեջ քննադատել էր պատվաստումները՝ նշելով, որ դրա հետևանքով աշխարհում բազմաթիվ մարդիկ են տուժում, հաշմանդամություն ձեռք բերում։ ԱՆ աշխատակիցների վրդովմունքն այնքան մեծ ու խորն է եղել այս գրառումից, որ նրանք որոշել են պաշտոնական հաղորդագրության տեսքով, բայց, ըստ էության, ոչ պաշտոնական լեկսիկոնով արձագանքել Մանուկյանի գրառմանը։

Ահա Հովհաննես Մանուկյանին «նվիրված» գերատեսչական հաղորդագրությունից մի հատված. «Նորից հնչում են անհիմն, անապացույց` զավեշտի հասնող ինչ-որ «մտքեր»: Կարծես միջնադարի խորքից տգիտությունն է վերադարձել և դեռ բավական չէ մարդկանց կյանքերն է փորձում վտանգի ենթարկել, դեռ մի բան էլ` ձեռքի հետ այնպիսի «հուզական» մտքեր է արտահայտում, որ կթվա, թե բարեհաճորեն փորձում է ամեն ինչ ուղղել: Նման մարդկանց հորդորում ենք մինչև հուզվելը մի քանի վայրկյան մտածել ու նոր պղտորել մարդկանց հոգիները: Հետաքրքիր է, արդյոք, կգտնվի՞ մեկը, ով կարող է գնահատել, թե մարդկությունն ի՞նչ կորուստներ կունենար, եթե չլինեին պատվաստումները: Արդյո՞ք կգտնվի այն խելոքը, ով կարող է իր պատասխանատվությամբ արգելել պատվաստումները և իր խղճի վրա վերցնել հազարավոր մանուկների հնարավոր մահը կյանքի առաջին իսկ տարիներին` մեծ կորուստներով աղետի հասցնելով մեր երկիրն ու ժողովրդին»։

Նախկին նախարարն էլ երեկ պատասխան գրառմամբ հանդես եկավ՝ ԱՆ աշխատակիցներին համարելով «բալկոնից դիագնոզ դնողներ»։

Առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչու են որոշել անձնական գրառմանը նման ոճի ձևակերպումներով արձագանքել։ Նկատեցինք, որ սովորաբար պետական գերատեսչությունները զերծ են մնում նման շարադրանքից՝ իրենց հաղորդագրությունները կառուցելով հիմնականում տրաֆարետային, չոր ու ցամաք, «քառակուսի» պաշտոնական ոճի մեջ, որտեղ որևէ գնահատական և անձնավորված որակում չի լինում։

«Ես կարծում եմ, որ դա իր գրածին շատ ադեկվատ պատասխան է։ Շատ լուրջ ծրագրի նկատմամբ չհիմնավորված բաներ գրելու պարագայում, լինելով լուրջ անձնավորություն, մտածում եմ, որ դա շատ ադեկվատ պատասխան է»,-ասաց տիկին Հայթայանը։

-Լավ, ենթադրենք՝ ես, արդարադատության նախարարը կամ որևէ մեկը «երջանիկ մոլորության մեջ ենք» և չգիտենք, որ պատվաստումը կարևոր բան է, ու հակառակ կարծիքն ենք հայտնում։ Պարտադի՞ր է, որ մի ամբողջ գերատեսչություն պաշտոնական հաղորդագրությամբ իմ մասին ասի հետևյալը. «Կարծես միջնադարի խորքից տգիտությունն է վերադարձել»։ Ճի՞շտ չէր լինի, արդյոք, իմ՝ հավանական տգիտությունը մասնագիտական փաստարկներով ցուցադրել, ոչ թե ուղիղ ասված խոսքով։

-Գիտե՞ս, եթե դա աներ անգրագետ մեկը, որը չի հասկանում՝ պետական ծագիրն ինչ է, կրթություն չունի, իհարկե բանի տեղ չէինք դնի և ինչ-որ ուրիշ կերպ կպատասխանեինք։ Ինքը մասնագետ չի, ինչու՞ է նման բաներ գրում ու մարդկանց մոլորության մեջ գցում։ Այստեղ պատասխանատվության խնդիր կա. մարդը, լինելով գրագետ մարդ, լինելով ժամանակին կառավարության անդամ, պետք է հասկանա՝ պետական ծրագիրն ինչ է, մի քիչ էլ հետաքրքրվի՝ էդ որ իմունիազցիան, պատվաստումներն անում են, դրա նպատակը որն է։ Ես կարո՞ղ եմ ինձ կամ մեր նախարարությունից որևէ մեկը թույլ տալ արդարադատության ոլորտում առանց ուսումնասիրելու իրենց պետական ծրագրերը՝ ոչ թե վատաբանել, այլ դա զուտ մարդկանց, իրոք, մոլորության մեջ գցել է նշանակում. չէ՞ որ մարդիկ կմտածեն՝ այդ մարդը լուրջ մարդ է, պետական պաշտոն, նախարարի պաշտոն, այն էլ արդարադատության, որ այդ ամեն ինչը խորությամբ ուսումնասիրի, նոր կարծիք հայտնի։

-Իսկ ինչպե՞ս կարձագանքեք նրա երեկվա գրառմանը՝ ի պատասխան ձեր տարածած հաղորդագրությանը, որտեղ կարծես թե հակափաստարկներ էր բերել։

-Այս պահին՝ ոչ մի կերպ։ Ո՞նց պիտի արձագանքեմ։ Նա ոչ մի հակափաստակ էլ չի բերել այդտեղ, ուղղակի մի բան գրել է՝ գրելու համար։ Ես կարծում եմ՝ ինքը շատ լավ գիտակցում է, որ ինքը ճիշտ բան չի արել։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված