Ի՞նչ թիվ է ստանալու Սերժ Սարգսյանը
Քաղաքականություն1in.am / Խորհրդարանի ընտրության քարոզարշավին զուգահեռ՝ ավելի ու ավելի ինտենսիվ են դառնում սոցհարցումները, որոնք պատկերում են ընտրության մասնակից սուբյեկտների, ինչպես նաև նրանց առանձին ներկայացուցիչների վարկանիշները: Դրանք արտացոլում են իսկապես հետաքրքրական պատկերներ, հատկապես ՀՀԿ-ական որոշ ներկայացուցիչների մասով:
Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս աշխատող և գործնականում որևէ շոշափելի ձեռքբերում չարձանագրած Կարեն Կարապետյանին վերագրվում է 80 տոկոսից ավելի վարկանիշ: Այլ հարց է, թե ինչքանով է էական ձեռքբերումների բացակայությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, բայց հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակը, հաշվի առնելով ՀՀԿ-ի վարկանիշը և, այդուհանդերձ, Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամ լինելու հանգամանքը՝ ներկայացվող անհատական վարկանիշները թվում են բավական երևակայական: Ընդ որում, դրանք հարվածելու են առաջին հերթին հենց այն անձանց, որոնց վերագրվում են այդ վարկանիշները՝ ըստ էության հանդիսանալով քաղաքական ծուղակներ:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում