Հայերեն


Արցախցիները փորձում են պահպանել պետական ինստիտուտները

Հասարակություն

Արցախի Ազգային ժողովն օրերս փակ նիստ է գումարել, ընդ որում վերջին պահին են խորհրդարանականներին հրավիրել, իսկ նիստի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չեն տարածել։ Տեղեկությունը հայտնվել է նախ ռուսական տելեգրամյան ալիքներում, ապա և հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։

Փաստացի, Արցախի իշխանությունները փորձել են տեղեկությունը գաղտնի պահել Հայաստանի գործող իշխանություններից, ինչը լիովին հասկանալի և տրամաբանական է, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունները նախագահի, Ազգային ժողովի խոսնակի, այլ պաշտոնյաների բերանով հայտարարել են, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի տարածքում սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը։

Նիկոլ Փաշինյանի վարչախումբն ամեն ինչ անում է Արցախի պետական ինստիտուտները վերջնականապես ցրելու համար։ Մի կողմից այդ կերպ ծառայություն է մատուցում Իլհամ Ալիևին, մյուս կողմից էլ փորձում է հեռացնել իրեն սպառնացող հիմնական վտանգները։ Գործող իշխանություններն ամենայն լրջությամբ կարծում են, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կարող է սպառնալ իրենց իսկ իշխանությանը և բնականաբար Արցախի Ազգային ժողովը ստիպված է նիստերն անցկացնել փակ ռեժիմով՝ առանց այդ մասին տեղեկություններ հաղորդելու։

Ի դեպ այդ նիստը, ըստ տարածված տեղեկությունների, առանձնապես հարթ չի անցել, հատկապես Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» խմբակցությունն առանց որևէ պատճառաբանության ձեռնպահ է քվեարկել հանձնախումբ ստեղծելու որոշմանը։ Այդ հանձնախումբը պետք է աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնի Արցախի և բռնի տեղահանված արցախահայության հարցը։ Թեժ բանավեճերից հետո, ի վերջո հաջողվել է համաձայնության հասնել հանձնախմբի ձևավորման հարցում, ևս երկու պատգամավորներ էլ մանդատ են ստացել և երդվել, ավելի վաղ մանդատից հրաժարված իրենց գործընկերների փոխարեն։

Արցախի իշխանությունները, որոնք գտնվում են Հայաստանում, բնավ մտադիր չեն ընկրկել և շարունակում են պետական ինստիտուտները պահպանելուն ուղղված իրենց ջանքերը՝ հասկանալով, որ հենց դա է Արցախի հարցը միշտ թեժ պահելու հնարավորություններից մեկը։

Անահիտ Կարապետյան

Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ Զաքարյան
Ամենադիտված