Հայերեն

Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել Արցախը պաշտպանելու համար. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը չափազանց վտանգավոր է, որը Հայաստանի իշխանությունները չեն հասկանում։ 

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում նշել է, որ կողմը, որը խաղում է այդ խաղը, ամենևին էլ Հայաստանը չէ։ Հայաստանի գործող իշխանություններին դրել են հեռավար կառավարման տակ այն մարդիկ, ովքեր նստում են ամերիկյան դեսպանատանը։ 

Արշակ Կարապետյանը հիշեցրել է, որ սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անձամբ ուսումնասիրել և գիտի, թե ինչպես են տանում այդ խաղը։ Միևնույն ժամանակ չի տեսնում հիմնավորումներ, չի տեսնում անվտանգային այն պրոդուկտը, որ արևմտյան երկրները կարող են տալ Հայաստանին։ 

«Անվտանգությունը պատմական հիմնավորում պետք է ունենա, մեր նախնիներն առաջինը գնացել էին Պետրոս Մեծի, ապա Եկատերինայի մոտ»,- հիշեցրել է Արշակ Կարապետյանը, նշել, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային պայմանագիր, որին կարող է մեղադրել, որ բավարար չափով չի արել մեր անվտանգության համար, Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող են գնալ և պահանջել, որ կատարի իր պարտավորությունները, իր խոսքում ընդգծել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքականությունը չի հանդուրժում երեխայի վարք, եթե կա խնդիր, պետք է նստել սեղանի շուրջ և քննարկել։ Եվ այդ վարքը ոչ թե Հայաստանինն ու հայ ժողովրդինն է, այլ Հայաստանի գործող իշխանություններինը։

Աշխարհաքաղաքակնությունն այն է, որ երբ կա խնդիր, երկրի ղեկավարը պետք է գա և փորձի լուծել այն իր օգտին, այլ ոչ 3000 կմ հեռավորությունից նեղացածություն ցուցադրի, պետք է աշխատել այդ մարդկանց հետ, աշխատել ՀԱՊԿ-ում, նշում է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ 

Անդրադառնալով ադրբեջանական բանտում հայտնված քաղաքական գործիչներին՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ այդ հարցն անմիջականորեն կապված է Արցախի հետ, փաստում, որ այս անգամ հնարավոր էր պաշտպանել Արցախը, պետք էր նստել բանակցությունների, պետք էր ուժ ցույց տալ և այդ դեպքում միայն մեր դաշնակիցները կկարողանային աջակցել Հայաստանին։

«Հայաստանի իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն արել պաշտպանելու համար Արցախը, պարզապես հանձնել են»,- նշում է Կարապետյանը։ Ավելին, արձանագրում է, որ հայաստանյան դատարանները կարող են արդարացնել գործող իշխանություններին, փաստերը կարող են կեղծել, կարող են ամեն կերպ հերքել իրենց առաջադրվող մեղադրանքները, սակայն հայոց պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունները մնալու են որպես դավաճան և դա այլևս անհերքելի փաստ է։ 

Մեկ այլ կարևոր դրվագ, որն արձանագրում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունն է։ Օրինակ բերելով նույն թշնամուն՝ Ադրբեջանին, Կարապետյանը հիշեցրել է, որ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը ստեղծել էր վտարանդի կառավարություն, որն իբր պետք է ղեկավարեր Լեռնային Ղարաբաղը հետագայում և միջազգային ասպարեզում առաջ էր մղում իր շահերը։ Իսկ այժմ Արցախը հանձնելուց հետո, արցախցիների Հայաստան տեղափոխվելուց հետո, Հայաստանի գործող իշխանությունները գնում են հակառակ ուղղությամբ, ջանքեր են գործադրում այդ պետական ինստիտուտները ցրելու ուղղությամբ, որպեսզի վերացնեն արցախյան հետքը։ 

Եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշախանությանը հաջողվի ցրել Արցախի պետական ինստիտուտները, Արշակ Կարապետյանի գլխավորած «Համահայկական ճակատ» շարժումը կմտածի դրանք այլ վայում հիմնելու մասին, քանի որ դա իսկապես պատմական անհրաժեշտություն է։ Կարապետյանը նաև նշել է, որ Արցախը կարող էր դիմադրել և պայքարել, ավելին, մեր զենքն ավելի շատ էր, քան նույն պաղեստինցիների, որոնք այսօր հաջողությամբ պայքար են մղում ռազմատեխնիկական առումով ամենահագեցած բանակներից մեկի դեմ և կարողանում են հաջողությունների հասնել, իսկ արցախյան նույն ստորաբաժանումները, որոնք 2020 թվականին լուրջ դիմադրություն են ցույց տվել թշնամուն, այս անգամ պարզապես հրամանով հանձնել են հսկայական քանակությամբ զենք։


Հայկ Առաքելյան

Ալիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին
Ամենադիտված