Ադրբեջանցիների և թուրքերի շունչն այս տարածաշրջանում չի եղել. Արշակ Կարապետյան
ՀասարակությունՊաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег"), վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը, հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև կետ առ կետ պարզաբանել Հայաստանում գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույցում նշել է. -«Երբ, հայ արքաները պատերազմում էին Հռոմի, հզոր Պարսկաստանի, Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, մենք ունեցել ենք այդպիսի հաճելի դրվագներ մեր պատմության մեջ:Մենք մեկ կորցրել ենք, մեկ վերականգնել այդ թագավորությունները, այլ ոչ թե ադրբեջանցիները. թուրքերն առհասարակ այստեղ այս տարածաշրջանում չեն եղել, նրանց շունչն անգամ չի եղել»:
Հայկ Առաքելյան