Սամվել Ալեքսանյանի հայրը մահացել է
ՀասարակությունՄահացել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայրը: Լիմինդր Ալեքսանյանը տևական ժամանակ է, ինչ հիվանդ էր: Պատգամավորի հոր հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի սուրբ Երրորդություն եկեղեցում, վաղը՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 13-ին, ժամը 14:00-ին` նույն եկեղեցում:
NewsArm-ի խմբագրակազմը ցավակցում է պատգամավորին ու հանգուցյալի հարազատներին: