Խաղացող ու ծխող կապիկներ, «ասմունքող» թութակ. կենդանաբանական այգին (տեսանյութ)
ԱշխարհՀյուսիսային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկը տխուր հռչակ ունի. դրա բնակիչների մեծ մասը նվիրաբերել են աշխարհի ամենադաժան բռնապետները` Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, լիբիացի պետական և ռազմական գործիչ Մուամար Քադաֆին, Չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե-Դունը և այլք, գրում է The Daily Mail-ը։
Կայքը գրում է, որ կենդանաբանական այգիների շվեդ փորձագետ Յոնաս Վալստրոմը վերջին 30 տարիների ընթացքում կանոնավոր կերպով այցելել է այդ գազանանոցը` նույնիսկ կենդանիներ նվիրաբերելով հաստատությանը:
Նշվում է, որ Կիմ Չեն Ընին պատկանող այս գազանանոցի հիմնական գրավչությունը մի ժամանակ եղել է ծխախոտ ծխող էգ շիմպանզեն: Այժմ այն գրավում է այցելուներին բասկետբոլ խաղացող կապիկներով, երկրի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենի պատվին բանաստեղծություններ կարդացող թութակով, և այլն:
Ստորև ներկայացնում ենք Յոնաս Վալստրոմի տրամադրած լուսանկարները, որոնք նա արել է իր այցերի ընթացքում.