Հայերեն


«Արշակի փեսան էլ չլինեի, ՀՀԿ-ն ինձ կառաջադրեր»

Քաղաքականություն

«ՀՐԱՊԱՐԱԿ»

Մասիս քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին թեկնածու է առաջադրվել Դավիթ Համբարձումյանը, որը հայտնի թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է եւ ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրեն: Նրան առաջադրել է ՀՀԿ-ն, որն այս անգամ չաջակցեց գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանին։ Դավիթ Համբարձումյանն ընդամենը 30 տարեկան է, բայց վստահ, որ իրեն կհաջողվի քաղաքը ղեկավարել։ Նա Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, ասում են՝ ազդեցիկ աներն է փեսայի համար մեծ քաղաքականություն ճանապարհ հարթում։

Դավիթ Համբարձումյանը հակադարձում է, զրուցել ենք երիտասարդ թեկնածուի հետ, ով հայրիկի պես մի քանի կուսակցություն չի փոխել դեռեւս, հիշեցնենք, որ Մհեր Համբարձումյանը 2012-ի խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ ցուցակի 18-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, բայց պայքարի կեսից որոշակի անհամաձայնություններ ծագեցին կուսակցության հետ, մի գիշերվա մեջ քաղաքից հեռացրեց նախընտրական պաստառները, ապա հանգրվանեց ՀՀԿ-ում։

-Կարծում եք կհաջողվի՞ ձեզ քաղաք ղեկավարել, ի՞նչ եք պատրաստվում անել, որը չի արվել։

-Քաղաքը ինչ խնդիր ունի, ես հենց հիմիկվանից արդեն զբաղվում եմ։

-Այսինքն, վստա՞հ եք, որ դուք եք ընտրվելու։

-Իհարկե, ընտրվելու եմ, Մասիսը ինչ խնդիր ունի, բոլոր խնդիրներով զբաղվելու ենք, վստահ եղեք, որ մասիսցիները գիտեն, մասիսցիները բոլորը իմ հարազատներն են, իմ սանիկներն են, մեծ մասը իմ ընկերներն են, այսինքն, իրենք բոլորը գիտեն ես ինչեր եմ անելու, ինչ կարող եմ անել։ Քարոզարշավը կսկսի, իմ նախընտրական ծրագիրը կներկայացնեմ, այնտեղից ինչ պետք է կվերցնեք։

-Դուք հայտնի եք դարձել աղմկահարույց պատմություններով, Սարի թաղի դեպքերին, ըստ լուրերի, դուք եք ղեկավարել քաղաքացիական հագուստով գրոհայիններին, Ձեր կարծիքով...(հարցը կիսատ է մնում-հեղ):

-Ես տղամարդու պես ասում եմ, որ Սարի թաղի դեպքերի հետ ոչ մի առնչություն չունեմ, եթե որեւիցե մեկը իմ անձին վերաբերող որեւիցե ապացույց կբերի, ես կհրաժարվեմ ընտրապայքարից։

-Ձեր կարծիքով ո՞ր արժանիքի համար եք ստացել ՀՀԿ-ի «դաբրոն»։

-Նման հարցերը կարծում եմ ճիշտ կլինի Հանրապետական կուսակցությունից ճշտեք ու իմանաք, ինչ վերաբերում է, որ այս ամենը բերեցին, կապեցին Սարի թաղի դեպքերին, ես կրկնում եմ, որ որեւէ կապ չունեմ էդ դեպքերի հետ։

-Չլինելով Արշակ Հակոբյանի փեսան, կստանայի՞ք ՀՀԿ-ի աջակցությունը։

-Իհարկե, կստանայի։

-Ո՞նց եք գնահատում ձեր մրցակից ԲՀԿ-ական Կարո Օհանյանի շանսերը։

-Ինքը շատ լավ մարդ ա, ես իր մասին շատ լավ կարծիք ունեմ, իսկ ինչ հնարավորություններ ունի, թե չունի, կնայենք սեպտեմբերի 18-ի ընտրություններից հետո։

-Դուք Մասիսում չեք ապրում ու վեց ամիս առաջ եք գրանցվել՝ համապատասխան տեղեկանք ապահովելու համար, ինչո՞ւ պիտի ձեզ վստահեն։

-Դուք կարող եք դիմել համապատասխան մարմիններին եւ հասկանաք, որ ես բավական երկար տարիներ ա Մասիսի գրանցում ունեմ, իմ մանկությունը Մասիսում ա անցել։

-Ձեր հայրիկը մի գիշերվա մեջ կուսակցություն է փոխել, դուք միայն ՀՀԿ-ին եք անդամակցե՞լ։

-Հայրիկս ժամանակին ընդամենը մի կուսակցության անդամ է եղել, որից հետո որեւիցե կուսակցության չի անդամագրվել, վստահ իմացեք, իսկ ես առաջին անգամ եմ ՀՀԿ-ին անդամակցում։

-Իսկ տարածքային կառույցի ՀՀԿ-ն միասնաբար ձեզ կաջակցի՞, քանի որ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սաշա Հակոբյանը մեծ թիմ ունի...

-Ոչ միայն ՀՀԿ-ն կաջակցի, այլ ողջ Մասիսը։ Իսկ Հակոբյան Սաշիկն ինձ հարազատ մարդ է ու կտեսնեք` կաշխատի, թե ոչ։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված