Հայերեն

Բաքուն քաղաքական ապաստան է փնտրում Մոսկվայում

Աշխարհ

1in.am / Պաշտոնական Բաքուն նախօրեին պաշտոնական հայտարարություն է արել այն մասին, թե ինչու է ընդդիմանում հրադադարի պահպանման մեխանիզմների վերաբերյալ Վիեննայի հանդիպմանն արված առաջարկներին: Բաքուն հայտարարել է, որ, եթե այդ մեխանիզմը ներդրվում է մինչև հայկական ուժերի հետ քաշվելը, ապա դա նշանակում է ստատուս-քվոյի ամրապնդում: Վիեննայի հանդիպումը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 20-ին, ամերիկյան հովանու ներքո:

Փաստորեն Բաքուն հայտարարում է, որ այդ հանդիպմանն արվել է առաջարկ, որը միտված է ստատուս-քվոն ամրապնդելուն: Սա ըստ էության խոստովանություն է: Բաքվի հայտարարության երկրորդ խոստովանությունն այն է, որ Ադրբեջանն է մերժում հրադադարի մեխանիզմի ներդրումը և այս հարցում Բաքուն ըստ էության միայնակ է մնացել: Համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ անելով կողմերին հարգել Վիեննայի պայմանավորվածությունները հրադադարի պահպանման վստահության մեխանիզմների վերաբերյալ, որևէ խոսք չեն ասում հայկական ուժերի հետքաշման մասին:

Այդպիսով, Բաքվի հայտարարությունը վկայում է, որ միջազգային հանրությունը կամ միջնորդները Ադրբեջանին ոչ թե պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը՝ ինչպես մի քանի ամիս առաջ հայտարարել էր Ալիևը Ադրբեջանում իր ելույթներից մեկի ընթացքում, այլ ըստ էության պահանջում են ճանաչել ստատուս-քվոն: Համենայնդեպս հենց դա է բխում պաշտոնական Բաքվի նախօրեին արած հայտարարությունից, որ տարածել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը:

Ընդ որում, այդ հայտարարության տարածումն ինքնին վկայում է, որ Ադրբեջանը ներկայումս գտնվում է մի վիճակում, երբ ուղղակի ստիպված է տալ նմանօրինակ բացատրություններ: Այսինքն՝ սա ինչ որ իմաստով դիվանագիտական անկյուն քշվածի քայլ է, որը, սակայն, մի կողմից, գոհացուցիչ լինելով հայկական շահերի տեսանկյունից, մյուս կողմից, իհարկե, պետք է զգոնացնող լինի անվտանգության տեսանկյունից: Բանն այն է, որ անկյուն քշվածի կարգավիճակը որոշակիորեն անկանխատեսելի է դարձնում առանց այդ էլ անկանխատեսելի Բաքվին և դժվար է ասել, թե ինչ ավանտյուրայի կարող է գնալ Ալիևը անկյունում փակված լինելու պարագայում: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Ալիևը ներկայումս ակտիվ ելքեր է փնտրում Ռուսաստանի ուղղությամբ: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ է այցելում Մոսկվա և երկրորդ անգամ հայտարարում Ռուսաստանի հովանու ներքո արտգործնախարարների հանդիպման սպասման մասին: Հայաստանի արտգործնախարարն էլ երկրորդ անգամ հերքում է այդ հանդիպման մասին տեղեկատվությունը: Իսկ խնդիրն այն է, որ Ադրբեջանին անկյունից դուրս կարող է բերել միայն Ռուսաստանը, եթե Հայաստանին բերի այսպես ասած եռակողմ հանդիպման:

Բաքվի համար արդեն մի քանի տարի այս ֆորմատը ըստ էության հանդիսացել է Մինսկի խմբի համանախագահության ֆորմատից «քաղաքական ապաստան», որտեղ Բաքուն իրեն զգում է էապես ավելի հարմարավետ, քան Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում: Քանի դեռ Բաքուն չունի այդ «ապաստանը», այսինքն չի հասցրել այն «վերականգնել», նրա անկյուն քշված լինելը չի ներկայացնում էական վտանգ, թեև դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է թուլացնել զգոնությունը:

Խնդիրը պարզապես այն է, որ Բաքուն իր ռազմական դիվանագիտության հարցում որևէ լուրջ քայլի կգնա միայն այն դեպքում, երբ ունենա ՌԴ «քաղաքական ապաստանը», ինչպես ապրիլի պատերազմից առաջ: Ահա այստեղ է Հայաստանի խնդիրը, թույլ չտալ, որ Ադրբեջանն ուղղակի, թե անուղղակի, դե յուրե, թե դե ֆակտո դուրս բերի գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ֆորմատից՝ նույնիսկ զուգահեռ գծով դուրս բերելու առումով:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված