Հայերեն


«Իներցիոն բյուջե. կառավարության հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թ.-ի պետական բյուջեի՝ դեռևս նախագծի քննարկման օրերին շատ խոսվեց դրա խութերի մասին, որ այն համահունչ չէ երկրի սոցիալական վիճակի հետ, որ հատկացումներ չեն կատարվել պետության համար կարևոր ոլորտներին: Չնայած բազմաթիվ «բայց»-երին, բյուջեի նախագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից, և ժամանակը կապացուցի կամ կհերքի փորձագետների մտահոգությունները: Ի վերջո, քաղաքացին միշտ սեփական գրպանով է որոշում երկրի տնտեսության վիճակը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ 2024 թ.-ի պետական բյուջեն լինելու է իներցիոն բյուջե: «Այն չի բերելու մեր տնտեսության մեջ որակական, կառուցվածքային փոփոխություններ: Կառավարությունը փորձում է պահել ընդհանուր միտումները, ժամանակ առ ժամանակ ավելացնել սոցիալական ծախսերը, ճանապարհաշինության ուղղությամբ գումարներ հատկացնել, մանկապարտեզների ու դպրոցների շինարարության հետ կապված որոշակի ծրագրեր իրականացնել: Սակայն այս ամենը, մեծ հաշվով, մեր տնտեսության մեջ որակական նոր փոփոխություններ չի բերելու: Դարձյալ հիմնականում կախված ենք լինելու դրսից եկող տրանսֆերտներից և վերարտահանումից: 2022 թ.-ից սկսած ունենք մեծ կախվածություն դրսից եկող գումարներից և վերարտահանումից: Ուրիշ եկամտի աղբյուր, որը կկարողանա փոխարինել այս երկու ուղղությունը, այս կառավարությունը չի նախանշել 2024 թ.-ի համար: Նրանց ամբողջ հույսն այն է, որ 2024 թ.-ին կպահպանվի այս միտումը, ուրիշ նոր ծրագիր, կառուցվածքային խոշոր նախագծեր նրանք չունեն շատ պարզ պատճառով, որովհետև նման խոշոր ծրագրեր իրականացնելու համար պետք է ունենան կառավարման կարողություններ, թիմ, համապատասխան որակավորում: Այս պահին դա չունեն, նաև վերահսկողական լծակներն են այս պահին շատ անարդյունավետ աշխատում: Պետք է սկսեին, օրինակ՝ Հյուսիս-հարավ 4-րդ տրանշի շինարարական աշխատանքները, բայց այս պահին դեռևս կիսատ-պռատ նախագծային աշխատանքներ են արել, և հայտարարվեց, որ իրանական երեք ընկերություն մասնակցելու է Մեղրի-Վարդանիձոր ճանապարհի կառուցմանը: Սա, անշուշտ, կարևոր է, բայց ժամկետների մասով որևէ բան այս պահին չի հայտարարվել: Ունենք մի իրավիճակ, երբ կառավարությունը 2024 թ.-ի համար հեղափոխական, առաջանցիկ, ինովացիոն ծրագրեր չունի: Հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Օրերս Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց, որ 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա։ Տնտեսական աճի և մյուս ցուցանիշների վրա ազդեցություն էր ունենում նաև ռելոկանտների ժամանումը Հայաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, նրանց թիվը նույնպես նվազում է, շատերը հեռանում են Հայաստանից: Ստացվում է, որ արտաքին գործոններն էլ են պակասում կամ գոնե թուլանում: «Հիմա դրսից գումարների հոսք կա Շվեյցարիայի մասով, այսինքն՝ ռուսաստանցիները, որոնք իրենց գումարները պահում են Շվեյցարիայում, հիմա շվեյցարական բանկերից հանում են, և դրանց մի մասը գալիս է Հայաստան: Այստեղ այն որոշակի շրջանառություն է ապահովում: Շարունակում ենք վերարտահանում ունենալ դեպի Ռուսաստան, պատժամիջոցներով պայմանավորված՝ դա ևս մեծ օգուտներ է բերում Հայաստանին:

Հայաստանի առանձին կազմակերպությունների ներդրումների հաշվին բավականին աճել են պետական բյուջեի մուտքերը, և կառավարությունն իրեն թույլ է տալիս շռայլ ծախսեր կատարել մի շարք ուղղություններով, որն առհասարակ տեղին չէ: Եթե այս գումարների հոսքը դադարի, եկամտի այլ աղբյուր այս պահին չունենք: Սա բավականին նման է 2008-2009 թվականներին, երբ դրսից գումար էր գալիս շինարարության ոլորտ, ոլորտի հաշվին ունեինք երկնիշ տնտեսական աճ: Երբ այդ գումարների հոսքը դադարեց, 14 տոկոս անկում ունեցանք: Այս իրավիճակում ենք, այդ անկումն ուշ թե շուտ լինելու է: Բայց այդ անկմանը պետք է փորձել նախապատրաստվել, մեղմել այն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը զարգացնելով: Բայց այս կառավարության ծրագրերը արդյունաբերության, գյուղատնտեսության ուղղությամբ բավականին անարդյունավետ են: Դրա վառ ապացույցն այս տարվա ցուցանիշներն են, արդյունաբերությունն անկում է, գյուղատնտեսության ոլորտը 1-2 տոկոս տնտեսական աճ է գրանցում, այս ամենն՝ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ տասնյակ միլիարդավոր դրամներ են ծախսում այս ոլորտի աջակցության, սուբսիդավորման և այլնի համար: Պետք է վերանայեն այս ամենը, բայց, ցավոք, չեն կարողանա: Խոսում են շուկաների դիվերսիֆիկացման մասին, որ պետք է, այսպես ասած, դեպի Արևմուտք քայլեր իրականացնել, բայց արի ու տես, որ մեր կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի է մեծացել իրենց վերջին երկու տարվա գործունեության ընթացքում: Այս պահին մեր արտահանման 52 տոկոսը բաժին է ընկնում դեպի Ռուսաստան, երբ ընդամենը երկու տարի առաջ այդ թիվը կազմում էր 30-32 տոկոս: Չեն էլ փորձում դիվերսիֆիկացնել շուկան, խոսքը հրաժարվելու մասին չէ, այլ շուկա գտնելու մասին է: Իրենք այդ աշխատանքը չեն կատարում, ու երբ Լարսը 2-3 օրով փակվում է, մեր տնտեսվարողները խառնվում են իրար»,-նշում է մեր զրուցակիցը:

Բոլորովին չթերագնահատելով դպրոցների ու մանկապարտեզների, ճանապարհների վերանորոգման ու կառուցման կարևորությունը՝ երբեմն փորձագետները կարծիք են հայտնում, որ, կարծես թե, այս և այլ ուղղություններով մեծածավալ հատկացումներ կատարելով՝ իշխանություններն ինչ-որ առումով քաղաքական հարց են լուծում՝ պատրաստվելով հերթական ընտրություններին: «Ցանկացած իշխանություն, անշուշտ, պետք է գործի մարդկանց համակրանքը, ձայները շահելու նպատակով: Դա կանոններից մեկն է: Պետք է այնպիսի ծրագրեր իրականացնեն, որ շատերի հավանությանը և քվեին արժանանան: Սա լրիվ նորմալ է: Բայց ճիշտ հակառակն էլ կա, օրինակ՝ գիտությանը հատկացվող գումարներն էլ ավելի են նվազել: Երբ խոսում ենք ծախսի մասին, այն պետք է համեմատենք ՀՆԱ-ի հետ: Օրինակ՝ գիտությանը հատկացված ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է: Ցույց են տալիս, որ մի քանի միլիարդ տրամադրել են, բայց հարաբերակցությունն, ընդհանուր առմամբ, նվազել է: Երբ փորձում ենք համեմատություններ անել, ոչ թե վերցնում և համեմատում ենք բացարձակ թվերը, այլ համեմատում ենք ՀՆԱ-ի հետ, թե նրա քանի տոկոսն է հատկացվում գիտությանը, կրթությանը և այլն: Գործընթացներին այս տեսանկյունից պետք է նայեն: Մյուս կողմից՝ եթե խոսում են կրթության մասին, ապա պետք է փորձեն կրթության որակը բարելավել՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ հանրակրթության: Նույնիսկ իրենք են արձանագրում, որ վերջին տարիների ընթացքում՝ 4-5 տարվա հաշվարկով, իրենց իշխանության ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է անգրագիտությունը: Բազմաթիվ խնդիրներ կան կրթական համակարգում, որոնք զուտ դպրոց կառուցելով չես կարող լուծել: Պետք է գնալ արմատական փոփոխությունների, բայց պատրաստ չեն դրան, ակնհայտ է, որ չեն փորձի կտրուկ քայլեր անել, որ հանկարծ դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիաներ չանեն և այլն»,-ընդգծում է տնտեսագետը:

Նաև կարծիքներ են հնչում, որ հարկեր և տուրքեր բարձրացնելով՝ իշխանությունը ձգտում է «լցնել» բյուջեն, «ծածկել» հնարավոր պակասորդը: «Տուրքն, օրինակ՝ 1600-ից դառնում է 5000 դրամ: Դրանք շատ փոքր թվեր են, որ դրանով կարողանան ինչ-որ հարց լուծել պետական բյուջեի ընդհանուր եկամտային մասի տեսանկյունից: Կառավարությունը, երբ նեղն ընկնի, սկսելու է պարտքն ավելացնել: Գաղտնիք չէ, որ 2024 թ.-ի համար նախատեսել են պետական պարտքի ավելացում: Եթե իրավիճակը սրվի, եկամուտների հոսքը կրճատվի, էլ ավելի կբարձրացնեն պարտքի շեմը: Սա է իրենց քաղաքականությունը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները
Ամենադիտված