«2 օր առաջ տեղի է ունեցել հրեշավոր իրադարձություն»․ Փաշինյան
Հասարակություն«Երկու օր առաջ ձեր համայնքում տեղի է ունեցել հրեշավոր իրադարձություն: Երբ ՀՀԿ թեկնածու Միհրան Պողոսյանն իր նախընտրական հավաքին, քարոզչական պրոցեսի մեջ է ներքաշել ապրիլյան պատերազմում զոհերից մեկի մայրիկին: Դա պարզապես սրբապղծություն է, որը տեղի է ունեցել նյութական և բարոյական հարկադրանքի միջոցով: Կոչ ենք անում մերժել այդ թեկնածուին և ընդհանրապես այդ քաղաքական ուժին»,- այս մասին այսօր թիվ 1 ընտրատարածքն ընդգրկող՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: