Հայերեն

Իրավիճակը զարգանում է այլ սցենարով. ի՞նչ ակնկալել Արևմուտքից․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 iz.ru-ն «Խուլ Եվրամիությունը. Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը դժգոհություն է հայտնում ՀԱՊԿից, ինչպես նաև Ռուսաստանից՝ անարդյունավետության համար։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս է պարզաբանել, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական տարածք դեռևս 2022 թվականին, ուստի ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը Բաքվի զինված գործողությունները չեն դիտարկել որպես հարձակում Հայաստանի վրա։

Իսկ ընդհանրապես, Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն վատթարացել են: Չնայած Երևանն ընդգծել է կազմակերպությունից դուրս գալու ծրագրի բացակայությունը, բայց, միևնույն ժամանակ, սկսել է ակտիվորեն խոսել իր անվտանգության դիվերսիֆիկացման մասին։ Այդ հարցում Հայաստանի նոր գործընկերներ պետք է դառնան ԵՄ երկրները և ԱՄՆ-ը։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ փորձագետներ ակնկալում էին հայկական ուղղությամբ ակտիվ գործողություններ արևմտյան երկրների կողմից, իրականում իրավիճակը զարգանում է այլ սցենարով։ Մասնավորապես, Գերմանիան չի թաքցնում, որ Բեռլինը մտադիր չէ լրջորեն մեծացնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ։

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն iz.ru-ի հետ զրույցում ասել է, որ Գերմանիայի խորհրդարանը չի դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը։ «Իշխանությունները ցանկանում են շարունակել զենքով աջակցել Ուկրաինային։ Անհասկանալի է նաև, թե ինչպես կզարգանա իրավիճակը Իսրայելում և Գազայի հատվածում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին: Համենայն դեպս, դա պաշտպանության հանձնաժողովի օրակարգում չկա»,- ասել է Յան Նոլտեն։

Ինչ վերաբերում է ընդհանրապես ԵՄ-ին, ապա այնտեղ դեռ քննարկվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: «Սակայն կոնկրետ որոշումներ չկան,- iz.ru-ի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն,- ԵՄ-ն նաև չի նախատեսում իր տարածքում հայ զինվորականների վերապատրաստում, նույնը վերաբերում է նաև համատեղ զորավարժությունների հեռանկարներին։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»։

ԵՄ միակ երկիրը, որը «վերցրել» է հայկական ուղղությունը, Ֆրանսիան է։ Բայց Փարիզն ի վիճակի չէ միայնակ առաջ տանել իր քաղաքականությունը ԵՄ-ի մակարդակով: Հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք շահագրգռված են Բրյուսելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների պահպանմամբ։ «ԵՄ-ում կան «Ադրբեջանի բարեկամներ», որոնք արգելափակում են Ֆրանսիայի նախաձեռնությունները։ Դրանք հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներն են՝ Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան, ինչպես նաև Իտալիան և Հունաստանը։ Նրանք Ֆրանսիային թույլ չեն տալիս Ադրբեջանի դեմ օգտագործել ԵՄ-ի ողջ զինանոցը։ Դրանք այն երկրներն են, որոնք գազ են գնում Ադրբեջանից»,- iz.ru-ին ասել է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Միևնույն ժամանակ, Բաքուն, նրա խոսքով, պատրաստ է շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում։

Այնուամենայնիվ, Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին, ինչն առաջ երբեք չէր եղել: Բաքուն կտրուկ դատապարտել է Փարիզի այդ գործողությունները։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին փոխանցած ֆրանսիական սպառազինությունը անվանել է «անպիտան»։ Միևնույն ժամանակ, Մոսկվան համեմատաբար հանգիստ է վերաբերվել եվրոպական երկրների հետ ռազմաքաղաքական կապեր հաստատելու Հայաստանի փորձերին։ «Նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- iz.ru-ին ասել է մի բարձրաստիճան աղբյուր։

«Փաշինյանն անցել է բազմավեկտոր կուրսի և փորձում է մի շարք խնդիրներ լուծել՝ հույսը դնելով Արևմուտքի օգնության վրա։ Ֆրանսիան այստեղ առաջատար խաղացողներից մեկն է՝ հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայի էթնիկ հայերի համայնքը բավականին մեծ է՝ մոտ 400 հազար»,- iz.ru-ին ասել է Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆեդորովը:

Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը կարող է վնասել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին։ Բաքուն դարձել է ԵՄ էներգառեսուրսների կարևոր մատակարար այն բանից հետո, երբ Բրյուսելը Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների կտրուկ կրճատման ուղղություն սահմանեց: «Մենք էներգիա մատակարարողների հետ նոր լարվածության տեղ չունենք, եթե, իհարկե, Էմանուել Մակրոնը չի ցանկանում սոցիալական հեղափոխություն հրահրել, - iz.ruին ասել է նա,- հաշվի առնելով Եվրոպայում մոլեգնող տնտեսական լարվածությունը և գնաճը՝ միանգամայն բնական է վախենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից»:

Մեկ այլ արևմտյան երկիր, որը կարող է ակտիվացնել իր գործողությունները Անդրկովկասում, իհարկե, ԱՄՆ-ն է, որը կարող է փորձել ՆԱՏՕ-ին մղել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ը ևս, ինչպես Գերմանիան, այժմ զբաղված է այլ խնդիրներով՝ պատերազմ Գազայում և աջակցություն Իսրայելին, օգնություն Ուկրաինային, նշել է Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին։ «Բացի այդ, ԱՄՆ-ը ևս չի ցանկանա փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը հանդիսանում է էներգետիկ շուկայի կարևոր խաղացող: Այդ պատճառով էլ չպետք է հույս դնել Վաշինգտոնի կողմից Հայաստանի ռազմականացման և այդ ոլորտում Երևանի հետ մերձեցման վրա։ Այժմ ԱՄՆ-ն ավելի շուտ փորձում է հանդես գալ որպես հիմնական խաղաղարար, որն ի վիճակի է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին»,ասել է նա «iz.ru»-ի հետ զրույցում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց
Ամենադիտված