Ապարը քրեակատարողականում կաթված է ստացել. նա 7 ամիս չի լողացել
ՀասարակությունՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ / 2015 թ.-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Մականունը՝ Ապար) առողջական լուրջ խնդիրներ ունի:
Վերջինս կալանավորվելուց հետո՝ 2016 օգոստոսին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գլխուղեղի կաթված է ստացել: Այս գործով նիստերին ամբաստանյալը դատարան է ուղեկցվում շատ մեծ դժվարությամբ, գրեթե չի կարողանում քայլել:
Մեր զրույցում նրա պաշտպան Կարմեն Պողոսյանն ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մնացել է մեկ ամիս եւ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Ամբողջ աջ կողմը թուլացած է, ինքնուրույն չի կարողանում հագնվել, հիվանդանոցից դուրս գրման օրվանից առ այսօր չի լողացել, ո՞վ պետք է լողացնի, ամբողջ ձմեռ քնել է նույն սպիտակեղենով, ոչ ոք չի օգնել իրեն նույնիսկ սպիտակեղենը փոխելու հարցում: Չի կարողանում հիգիենան ապահովի: Այս խնդիրները ես բարձրացրել եմ, դիմել եմ դատարանին, երբ գործը մտավ դատարան, մինչ դա դիմեցի խափանման միջոցը փոխելու պահանջով, բայց չփոխեցին: Վահան Շիրխանյանից, ճիշտն ասած, երեւի առավել վատ վիճակում է, բայց գալիս է դատարան, որպեսզի տեսնեն, թե ինչ վատ վիճակում է, մտածում է՝ դատաքննությունը շուտ սկսվի, վերջանա այս պրոցեսը»,- մանրամասնեց Ապարի պաշտպանը:
շարունակությունը՝ կայքում