ԱԹՍ–ները հարձակվել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱշխարհԻրաքի իսլամական դիմադրության անօդաչու սարքերը հարձակվել են Սիրիայի Հասաքա նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։
IRNA-ի հաղորդման համաձայն՝ անօդաչու սարքերը դիպուկ հարվածներ են հասցրել իրենց թիրախներին, իսկ հարձակումը պատասխան էր Գազայի հատվածում «Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին»:
Նախկինում ԱՄՆ-ի դիրքերն Իրաքում և Սիրիայում Իրաքի իսլամական դիմադրության ուժերի կողմից բազմիցս ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և արկերի հարձակումների: