Հրապարակվել են Վանգայի կանխատեսումները՝ 2017թ-ի մասին
ԱշխարհՀամացանցում են հայտնվել Վանգայի նոր կանխատեսումները՝ առաջիկա 100 տարվա մասին: Այս անգամ պայծառատեսի կանխատեսումները հասնում են մինչև 3400 թվական: Այս մասին գրում է «Российский диалог»-ը:
Նա ասում էր, որ 2016 թվականին Եվրոպան գրեթե առանց մարդ կլինի: Պայծառատեսը կանխատեսել է, որ մոտ ժամանակներս մարդկությանը լուրջ փորձություններ են սպասվում, որոնք հենց մարդիկ կստեղծեն: Նրա խոսքով՝ 2017 թվականն իր հետ կբերի կրոնական կոնֆլիկտ: Աշխարհին սպասվում է քրիստոնեամահմեդական պատերազմ: Հենց դրա համար, համաձայն Վանգայի կանխատեսումների, կգա կայունության և արդարության վերջը, իսկ արդեն 2043 թվականին Եվրոպայում կիշխեն մահմեդականները:
Ինչ վերաբերում է Տիեզերքին, Վանգելիայի խոսքով՝ 2023 թվականին մի քիչ կփոխվի Երկրի օրբիտը, իսկ 2028 թվականին մարդիկ կճամփորդեն դեպի Վեներա: