«Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրեց եւ հիմա ստուգում է «հազարանոցներին»
ՔաղաքականությունLragir.am-ի զրուցակիցն է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը
Պարոն Համբարյան, խորհրդարանական ընտրություններում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների թիվն այս անգամ մեծ է, ի՞նչ ընտրապայքար ենք տեսնում այսօր:
Ինչպես և սպասվում էր, բոլոր կուսակցություններն ու դաշինքներն այս օրերին ներկայացնում են իրենց ծրագրերը, փորձում են քիչ թե շատ հասարակությանը տեղյակ պահել, թե ինչ նպատակներ ունեն իշխանության հասնելու դեպքում: Ես չեմ կարող ասել, թե մեր ընտրողն ինչպես կքվեարկի, բայց որքանով ես նկատում եմ՝ այս կարճ ժամանակահատվածում, ինչ սկսվել է քարոզարշավը, պայքար է գնում հիմնականում ընտրողին գնելու առումով: Ես չեմ տեսնում, որ որևէ քաղաքական ուժ փորձի ծրագրային դրույթներով գրավել ընտրողին: Առավելապես դա վերաբերում է գործող իշխանություններին: Գործող իշխանությունների թեկնածուները տեղում հիմնականում զբաղված են ընտրակաշառքի միջոցով ձայն գնելու քաղաքականությամբ: Իհարկե, կան կուսկցություններ, որոնք հայտարարում են, որ իրենք հիմնականում պայքարելու են գաղափարախոսության հիման վրա, բայց ցավոք սրտի, մեր հասարակությունն այն աստիճանի է դեգրադացված, որ որևէ սպասելիք չկա, որ ընտրողը թեկուզ ընտրակաշառք վերցնելուց հետո կգնա ու իր ձայնը կտա այն կուսակցությանը և այն թեկնածուին, որին ինքը ուզում է:
շարունակությունը՝ սկզբնաղբյուրում