Հայերեն

Հայոց Ցեղասպանությունն իշխանությունը սկսել է ծածուկ «հիշել» կամ թուրքական նախապայմանների ստրուկները

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Հայոց Ցեղասպանությունն իշխանությունը սկսել է ծածուկ «հիշել» կամ թուրքական նախապայմանների ստրուկները


Այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ի մի լուր դուրս մնաց հանրության ուշադրությունից։

 

Պարզվում է, անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 9-ին, 2015թ.-ին Հայաստանի առաջարկությամբ ՄԱԿ-ի կողմից ընդունված և հայտարարված «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների  կանխարգելման» միջազգային օրը,  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ծիծեռնակաբերդ ես եմ նշում, իսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ նշված էլ չի ուր են այցելել, ի սպառ բացակայում է ոչ միայն 1915-ի Ցեղասպանության կազմակերպչի՝ Օսմանյան կայսրության անվանումը, այլ անգամ՝ Հայոց Ցեղասպանություն ձեւակերպումը (հղումը՝ մեկնաբանությունում)։

Այնքան են Հայաստանի նորօրյա դիվանագետները փորձել արդեն ավանդական հիշատակի այս օրը ծածուկ նշել, որ ԱԳՆ հայտարարություն էլ զլացել կազմել և հրապարակել։

Մինչ այդ, տարիներ շարունակ դեկտեմբերի 9-ին եղել է ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը կամ արտաքին գործերի նախարարի ուղերձը «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների  կանխարգելման» միջազգային օրվա առիթով: (2017, 2019, 2020, 2021, 2022 թվականների հիշատակումների հղումները՝ մեկնաբանությունում):

Ավելին, տարբեր տարիներին Հայաստանում պետական մակարդակով այդ օրերին կայացել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով միջազգային ֆորումներ։ Վերջինը 2022-ին էր, որտեղ այլեւս չխոսվեց Հայոց Ցեղասպանության մասին, իսկ Փաշինյանը հանդես եկավ իր աղմկահարույց հայտարարությամբ, թե իրեն հաճախ թուրք են անվանում, որից վատ չի զգում։

Դեռ անցած տարի ահազանգել էի, որ պաշտոնական խոսույթում սահուն  կերպով Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց Ցեղապանություն եզրույթը դուրս է մնում։ Հիմա արդեն փորձում են մեր դիվանագիտական ձեռքբերումների մասին անգամ լռել, որ չզայրացնեն Անկարային։

Տեղին է հիշել, երբ Ռուբինյան-Քըլըչ բանակցային ձեւաչափի սկիզբը դրվեց, ու հպարտանում էին, թե նախապայմաններ չկային, ընդդիմությունը հակազդում էր՝ նախապայմաններ գրավոր չկան, բայց Հայաստանի իշխանություններն անխոս են գնալու զիջումների։ 2023-ի դեկտեմբերի 9-ի ծածուկ «հիշատակումը» դրա վկայությունն է»։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
Ամենադիտված