Հայերեն


Սերիալային ահաբեկչություն

Հասարակություն

Հրաչուհի Փալանդուզյանը «Հրապարակ»-ում գրում է․

Հայկական սերիալներ չեմ նայում քիչ չէ` դրանցից խորշում եմ: Դրդապատճառներն անձնական են, բայց իրական հիմնավորումներ ունեն: Ես այս մասին երկար լռում էի` մինչև կարդացի հարգարժան Վաչագան Վահրադյանի հարցազրույցը, որից ուշքի գալ չի հաջողվում: Այս ի~նչ է կատարվում հայկական հեռուստատեսությունում, հայ մարդու հետ… Հայ կինն արդեն ներկայացվում է թոռնապիղծի, հարսնապիղծի դիմակով… Աշխարհի վե՞րջն է… Մինչ այդ գիտեինք, որ հերոսուհիները մորից սիրեկան են թռցնում, աննկարագրելի ստորություններ կատարում, լաչառության գլուխգործոցներ ցուցադրում, բայց սա… Այս ի՞նչ սողուններ են փաթաթում հայ ժողովրդի վզին:

Ես սիրում եմ սերիալ նայել (ամեն մեկից այսպիսի խոստովանություն չեք լսի), միայն թե պետք է մակարդակով է նկարահանված լինեն` իտալական, ֆրանսիական, ռուսական, երբեմն` բրազիլական կամ վենեսուելական: Վերջերս ուշադրությունս ռուսականներն էին գրավում, այն էլ` դեպքից դեպք, դրանք էլ վերջնականապես քրեականին են նվիրվել: Սերիալ փնտրելու ժամանակ ստիպված եմ լինում ամեն մեկից գոնե մի քանի րոպե դիտել: Հայկականի համար 5 ակնթարթը բավական է լինում:

2-3 տարի առաջ ահա թե ինչ պատահեց լավ սերիալի երկրպագուիս հետ: Երիտասարդ ծանոթս որպես օպերատոր աշխատում էր հայկական մի հեռուստաընկերությունում, որը հայտնի է տեղական-քրեական ու լատինամերիկյան սերիալների հանդեպ բուռն սիրով: Ամեն անգամ երիտասարդից հանդիմանություններ էի լսում, թե պիեսներ ու վեպեր գրելու փոխարեն ինչու չեմ սերիալի սցենար գրում: Զզվանքով նկարագրում էր իր աշխատանքը` անգրագետ շարադրանքներ, դերը չսովորող մեծամիտ դերասաններ, այլասերության տարածում, կեղծիք ու տհասություն և այլն: Պատմում էր, որ նկարահանման հրապարակում հաճախ է վեճերի մեջ ընկնում` այդպես էլ որևէ մեկին չհամոզելով, որ ասենք` մեղանչելը մեղք գործելն է, ոչ թե մեղա գալը կամ «կապնվել» բառ չկա` պետք է արտասանել «կապվել», որ խոսքն առաջին անգամ հնարավոր չէ կրկնել և այլն:
Այնքան խոսեց, անհուսալի վիճակներ նկարագրեց` համոզեց, սկսեցի հայկական հեռուստավեպ գրել: Մեկուկես ամսում պիեսի սկզբունքով 24-25 սերիա գրեցի: Օպերատորին գրածս շատ դուր եկավ, բայց ասաց, որ պետք է այդ ամբողջը աշխատանքային սցենարի վերածել, այսինքն մանրամասնորեն նշել բոլոր տեսարաններն ու երկխոսությունները: Նա ինձ տվեց իրենց սցենարի օրինակը, որպեսզի սովորեմ: Սկզբից ևեթ զգուշացրեց` չխմբագրեք, ոչ էլ կսրբագրեք` չեք դիմանա: Անգամ չփորձեցի, թուղթը չէր հերիքի:

Ինչևէ, աշխատանքային սցենարն էլ գրեցի, ըստ որում մեծ բավականությամբ, որովհետև հերոսներս, նրանց հետ կատարվող իրադարձություններն արդեն կյանքիս մասն էին դարձել: Դեպքերը կատարվում էին մեր օրերում, կերպարներն իրական էին, քրեական տարրն ընդամենն այնքան էր, որքան կյանքում կա, բացասական հերոսները նաև լավ գծեր ունեին, դրականները խելացի, բարի, հայրենասեր ու եռանդուն էին` օժտված մեղմ հումորով: Ամենագլխավորն այն էր, որ հյուսվածքի լեզուն գրական լինելով` օսլայած, անկենդան չէր:

Օպերատորն ինձ ասել էր, որ սցենարը տալու է իրենց խմբագրին ու բեմադրիչներին, որպեսզի խորհուրդ տան, թե ում ներկայացնենք, նկարահանման ինչ հեռանկարներ կան: Նրա ասելով` դրանք միանգամայն իրատեսական էին: Գործս հաջողությամբ առաջ էր գնում, երբեմն թվում էր, թե շատ նշանակալի մի ձեռնարկի եմ կյանք տալիս, վերջապես հասարակությունը հանցագործների ու բարոյալքվածների փոխարեն կստանա հայ հերոսներ, կտեսնի հայ կյանք:

Միաժամանակ զգում էի, որ ծանոթիս ոգևորությունը մարում է, առաջվա համառությամբ ինձնից հայկական «խելքը գլխին» սերիալի սցենար չի պահանջում: Ամեն ինչ պատմեց, երբ հերթական քրեական սերիալի ավարտից հետո այդ ասպարեզից հեռացավ: Պարզվեց, որ հայկական սերիալի հայկական սցենար բնության մեջ գոյություն չունի: Ճարպիկների մի խումբ հայտնաբերում է արտասահմանյան որևէ սերիալ (երբեմն` շատ հայտնի), նողկալի հայերենով դա մի կերպ կցմցում են, ապա սկսում ֆիլմի յուրաքանչյուր դրվագը մանրամասնորեն կապկել, հարմարեցնել, անունները «տեղայնացնել»: Ստեղծագործական անտաղանդ խմբի համար դա հեշտ աշխատանք է, իսկ տերերի համար` էժանություն:
Իհարկե, որոշ ճարպիկից ճարպիկներ կարողանում են ամերիկաներում կամ ռուսաստաններում հանրությանն անծանոթ սերիալներ գտնել ու սեփականի տեղ սաղացնել, բայց անձամբ ինձ համար դժվար չէ կռահել, որ դրանք ևս կապկումներ են, քանի որ լեզուն ինքն է այդ մասին ճչում, մատնում: Օրինակ ոչ մի հայ չի ասի` «ես նրա պոչին նստել եմ» կամ «չոր գինի խմենք», «քեզ հետ բաժանվում եմ, «ինձ նվեր առ» և այլն: Նման անհեթեթությունները թարգմանական դարաններ են:

Վերջում ծանոթս բացատրեց, որ հայաստանյան ոչ մի հեռուստատեսություն հայ հեղինակի հեռուստավեպ սերիալ չի դարձնի, որովհետև «զահլա չունեն, փող չունեն»: Մի խոսքով` «Կներեք, իմ պատճառով ավելորդ աշխատանք կատարեցիք»: «Ոչինչ,-ասացի,- հայկական իրականություն է, կպատահի»: Այդպիսով` հեռուստավեպիս ֆայլը համակարգչիս պահոցում խոր թաքցրի, շարադրանքն էլ մի գեղեցկի թղթապանակում կողպեցի: Աշխատանքիս համար չեմ ափսոսում. վերջին 12 տարում անդադար գրում եմ, և անփառունակ սցենարս արդեն երեք վեպի նյութ է դարձել:

Եզրակացությունս է ցավագին՝ հասկացա, թե մեր կյանքը հեղեղած այս պղծությունների բուն պատճառը որն է, փաստորեն` հայկական ընդօրինակված սերիալները: Դրանք են աղջիկներին պոռնկություն սովորեցնում, միջավայրը լցնում ջադու գեղեցկուհիներով, տղաներին թմրամոլ ու մարդասպան դարձնում, մարդ արարածին սարքում սեքս մեքենա, դրանց պատճառով են աղբարկղ նետվում հայրենիքի գաղափարն ու ազգային սրբությունները, մարդկային հարաբերությունները փոխակերպվում վրեժխնդրության, ատելության, գզվռտոցի:

Ասում են` մարդը ոգու տաճար է, բայց ո՞վ է դրա ապացույցը տալիս` ո՞ր սերիալը, ո՞ր հաղորդումը, ո՞ր մտավորականը, քաղաքական ո՞ր գործիչը: Չկան, նպատակի ամլություն է… Բանտ, հոգեբուժարան, առևանգում, ծեծկռտուք, արհեստական իրավիճակներ, անպատիվ խոսքեր` որքան ուզեք…

Մի խելացի կին վերջերս հառուստատեսությամբ (փառք Աստծո, խելացիների մուտքը որոշ հաղորդումեր արգելված չէ) առաջարկեց մանկական գրականության հանդեպ գրաքննություն սահմանել: Իրավացի է, սակայն հարկավոր է ամբողջական ցանկ կազմել, դրանում անպայման ներառելով նաև հեռուստասերիալները: Ամբողջ ժողովրդի ճակատագիրը չի կարելի հանձնել կիսագրագետ ու ագահ հեռուստատերերի քմահաճույքին, վերջապե նրանք ո՞վ դարձան, որ նման բախտորոշ իրավունքներ բանեցնեն:

Ո՞վ է նրանց արտոնություն տվել եթերը լցնել համասեռամոլությունը բացահայտորեն քարոզող սերիալներով: Եվ հեղինակներն այնքան են «առաջադիմել»՝ արդեն ներկայացնում են «գոմիկական» եռանկյունիներ ու քառանկյուններ՝ խանդի տեսարաններով, նողկալի սիլիբիլիներով: Այս բացահայտ այլասերությունը նայում են չզարգացած ուղեղի տեր բազմաթիվ մարդիկ և հատկապես երեխաները: Դրանից մեր երեխաները՝ թե աղջիկները, թե տղաներն ի՞նչ կարող են սովորել՝ մնում է ոմանց խղճին…

Կա մեկ այլ հանգամանք, որը ևս մեր հասարակության համար սոսկալի վտանգ է պարունակում: Խոսքս կնոջ կերպարի աղավաղման մասին է, ինչին շատ սերիալներ լծվել են անսանձելի եռանդով: Դրանց հերոսուհիներն ապրում են երկու վայելքի համար՝ առատ սեղան և անկողին: Օրինակ 80-ամյա տատիկն սկզբում սիրեկան է պահում, ապա ամուսնանում ու ազատամտության դասեր սփռում: 60-ամյա մայրը մեկ մի սիրեկան է ճարում, մեկ ուրիշը՝ սեփական վարորդին, և շատ հանգիստ հետն ամուսնանում ու ամուսնուց զավթած տուն բերում: Կյանքում մեկին մի շյուղի օգուտ չտված այս մակաբույծների համար չկան մայր ու տատ հասկացությունները, նրանք ապրում են իրենց մարմինների հաճույքների համար: Մեկ ուրիշն աղջկան մանրամասնորեն սովորեցնում է հարուստների հետ կենակցելու, նրանց իր թակարդը գցելու եղանակները, հարկադրում մերկանալ ու ամսագրերի կազմերի համար նկարվել: Կան հերոսուհիներ էլ, ովքեր ամենաիսկական հանցագործներ են, սեռամոլ, հաշվենկատ ու դաժան: Ընդհանրապես՝ կնոջ այս շինծու տեսակը մուտք է գործել նաև հայկական սերիալներ, որոնց կապկված լինելը ոչ մի կասկած չի հարուցում: Եվ ցանկացած ժամի, ցանկացած հեռուստաեթերից մատուցվում, ես կասեի՝ պարտադրվում է, կնոջ կերպարի հատկապես այսօրինակ աղճատումը:

Հայ կինը, որ հազարամյակներով իր հոգում ու վարքում բյուրեղացրել է ազգի շարունակողի առաքելությունը, աչքի ընկել բարոյական ամենավսեմ հատկանիշներով, անձնազոհությամբ, ամուսնուն ու տոհմին նվիրվածությամբ, այսօ հայտնվել է օտար բարքերի մահակի տակ: Այդ մահակը պատահական տեղից չի մեր երկրում հայտնվել: Դա հատուկ նպատակով ներմուծված, մշակված, գործի դրված միջոց է՝ հայ տղամարդուն իր այրությունից, իսկ կնոջը՝ առաքինությունից զրկելու համար: Դալեսի հակաբարոյական քաղաքական ծրագրում, որքան գիտեմ, սերիալը որպես պետությունների ու ազգերի քայքայման միջոց նշված չէ, հավանաբար դա մտահղացել են նրան գերազանցած ստահակները: Նրանք լավ են հասկացել, որ մարդկային ուղեղը կտտանքների ենթարկելու և զոմբիացնելու ամենահարմար զենքը սերիալն է, որ կա: Մենք էլ մեզ հին ու խելոք ազգ ենք համարում, չե՞նք կարող նույն նյութից ոչ թե թույն, այլ մեղր քաղել, այսինքն բարձրարվեստ սերիալի միջոցով ամրապնդել մեր ազգային տեսակի մաքրությունն ու լիարժեքությունը: Բարձրագոչ չհնչի` դա հարկավոր է ոչ միայն մեզ:

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված