Հայերեն

«Կռիվ լինի, թե խաղ, հիշիր՝ տուն եմ գալու, թե որ հանկարծ չգամ, երազներիդ ես կգամ». Լավրենտի Եպիսկոպոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի, աշխույժ երեխա էր: Սիրում էր երգել ու ասմունքել: Դպրոցում սիրված ու հարգված աշակերտ է եղել, բայց չեմ կարող ասել, որ լավ է սովորել: Պատմությունն էր շատ ուսումնասիրում, երգն էր իր տարերքը: Շատ լավ լողում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անուշը:

Նրա խոսքով, որդու մեջ նկատելի էր խիզախությունը, 16 տարեկանում սահմանախախտ էր բռնել, հետո տեղեկացրել սահմանապահներին, որոնք եկան ու իրեն շնորհակալություն հայտնեցին: «Բիզնեսի հանդեպ սեր ուներ, ջիղը մեծ էր, դա իր հայրիկից է փոխանցվել, մտադիր էր դպրոցն ավարտելուց հետո բիզնեսով զբաղվել: Մտադրվել էինք ժամանակավորապես մեկնել Ռուսաստան, ինչպես ասում են, երկրորդ տունը ստեղծելու: Լավրենտին էլ ասում էր՝ ես կվերադառնամ, մեր այս տունը կսարքեմ: Իր կյանքը Հայաստանում էր պատկերացնում, մենք՝ ևս»: Լավրենտին սիրով է մեկնել ծառայության: Մայրիկի խոսքով, հպարտանում էր բանակով: Լավրենտին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. հունիսի 30-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Էջմիածնի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Կապան:

«Մի քանի ամսվա ծառայող է եղել, երբ հուշեր է գրի առել, իր մտքերը, այդ նոթատետրը հետո ինձ հասավ: Այդ գրվածքներից էլ եմ հասկանում, որ չի նեղվել ծառայությունից: Մի տեղ գրել է՝ կռիվ լինի, թե խաղ, հիշի՛ր մենակ դու մի բան՝ տուն եմ ես միշտ գալու: Թե որ հանկարծ ես չգամ, երազներիդ ես կգամ»: Ի դեպ, տիկին Անուշը երկու որդի ունի, ավագ որդին՝ Արթուրը, ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, այդ ժամանակ նա վիրավորվում է և ուղղակի հրաշքով փրկվում: 2022 թ. սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Տիկին Անուշն ասում է, որ որդին հաճախակի էր տուն զանգում, իրենք անընդհատ խոսում էին հեռախոսով, ուզում էր անընդհատ տունը տեսնել, հարց ու փորձ էր անում, պետք է բոլոր նորություններն իմանար: «Այդ օրերին անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, որ Արթուրը վիրավորվեց, ի՞նչ զգացիր: Արձագանքեցի, որ այդ պահին մտածել եմ՝ մենակ երեխուս ոտքերը վիրավոր չլինեն: Չգիտեմ, թե ինչու էր նման հարցեր տալիս, գուցե կանխազգացում ուներ, գուցե զգում էր պատերազմի վտանգը»: Լավրենտին ու մայրիկը զրուցում էին սեպտեմբերի 12-ի երեկոյան:

«Դիրքում էր, ինչոր լույս նկատեց ու ձայնեց՝ տղե՛րք, դո՞ւք եք: Ես լսում էի այդ խոսակցությունը: Հարցրեցի, թե ի՞նչ պատահեց, արձագանքեց՝ բան չկա, տղերքն էին, հարցրեցի՝ տեսնեմ, թե ինչ լույս է: Ասացի՝ հո կատակներ չեք անում, հանկարծ ձայն չհանեն, մտածեք, թե օտար մարդ է: Բայց Լավրենտին ինձ հանգստացրեց՝ մա՛մ, սա մեզ համար սուրբ տեղ է, երբեք նման բան չենք անի, սա այն տեղը չի, որ հարցեր լուծենք կամ նման մի բան: Լավրենտին կռվարար չէր, հումոր կարող էր անել, կատակել, բայց զուսպ էր շատ: Այդպես զրուցում էինք, ես էլ աշխատանքի էի գնում: Երեկոյան 21:30-ի կողմերն էր: Մեկ էլ՝ «արա՛, էս ո՞վ էր, լավ, մա՛մ, ես քեզ կզանգեմ»: Անջատեց զանգը: Ես անհանգիստ էի՝ լավ, ի՞նչ եղավ, հանկարծ երեխեքը չվիճեն, հանկարծ պատահական կրակոց չլինի: Ուզում եմ զանգեմ, բայց մտածում եմ՝ գուցե օգնություն է ցույց տալիս, գուցե վիրակապում է, իմ զանգն էլ իրեն կշեղի: Այս հարցերն են գլխիս մեջ, ինձ ու ինձ կռիվ էի տալիս ու իրեն երկու զանգ թողեցի, բայց պատասխան զանգ չստացա: Հետո նորից զանգեցի, էլի պատասխան չեղավ: Մեկ ժամից ավելի անցավ, Լավրենտին զանգեց՝ մա՛մ, ի՞նչ է եղել: Ես էլ ասում եմ՝ դու պիտի ասես, թե ինչ է եղել: Արձագանքեց՝ ոչ մի բան, բայց ես ձայնի մեջ դող էի նկատում, զգում էի, որ խաբում է: Ու ասաց՝ իրենք կրակում էին, մենք էլ կրակեցինք, բայց հիմա հանգիստ է: Ասացի, որ անջատի հեռախոսը, հետո զանգի, բայց զանգ այդպես էլ չստացա, ես էլ իրեն չզանգեցի՝ մտածելով, որ գուցե խանգարեմ: Ինձ համար անհանգիստ գիշեր էր, ուզում էի շուտ աշխատանքս վերջանա, որ հասնեմ տուն, լուրերը նայեմ, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ համացանցին միանալ չէի կարող»: Տիկին Անուշն առավոտյան յոթին վերադառնում է տուն:

«Բարեկամներս զանգահարում էին, թե Լավրենտիից ի՞նչ տեղեկություն կա, ես էլ զարմանում էի, թե իրենք որտեղից գիտեն, որ սահմանին կրակոցներ են եղել: Իրենցից իմացա, որ պատերազմ է: Հասա տուն, ամուսինս ու ավագ որդիս Ռուսաստանում էին, բայց արդեն գիտեին, թե ինչ է կատարվում: Զանգել էին Լավրենտիին, բայց անհասանելի էր եղել: Տարբեր համարներով զանգել էր ինձ, սկսեցի հերթով բոլորին զանգահարել, ամեն մեկը մի բան էր ասում՝ իջել են դիրքերից, կապ չկա, փոխարինող չկա, սպասեք, գալու են»: Մայրիկը հավելում է՝ «ու սկսվեցին դաժան օրերը»: Օրեր տևեցին մինչ որդին «տուն վերադարձավ», սեպտեմբերի 29-ին Լավրենտիի հուղարկավորությունն էր: «Երեխեքն անօգնական վիճակում են եղել, եթե իրենց հասնող լիներ, օգնող լիներ, ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ: Իր վիրավորումը շատ ծանր չի եղել»,-ասում է տիկին Անուշը:

Նաև վերհիշում է, որ Լավրենտիի ընկերը վիրավոր է եղել, զանգել է տուն, ասել, որ գուցե էլ չհանդիպեն: «Դա հիշելով՝ գիտակցում եմ, որ եթե անգամ դիրքից իջնելու հնարավորություն ունենար, վիրավոր ընկերոջը չէր թողնի»: Լավրենտին և ընկերները զոհվել են Ներքին Հանդի դիրքում, մայրիկի խոսքով, զինվորներից մեկը և հրամանատարը լքել են դիրքը: «Հիմա էլ դատական նիստեր պետք է լինեն, դեռ զանգ չենք ստացել, տեղեկություն չունենք, թե երբ է սկսվելու գործի քննությունը: Սպասում ենք: Իմ երեխեն չկա, բայց հիմա էլ շարունակում եմ իրենից ինչ-որ նորությունների սպասել: Ուզում եմ իմանալ, թե ինչ եղավ, ինչպես եղավ: Սպասում եմ դատական նիստերին, որ լսեմ տղաների ցուցմունքները: Իր սոցիալական ցանցերը բացեցի, նամակներն ընթերցեցի, տեսա, որ գրվել է կողքի դիրքից մի տղայի հետ, հեռախոսի համարը կար, զանգահարեցի, պատմեց, որ առաջինը Լավրենտին է նկատել թշնամու շարժը, կրակել են, «բոյ» են տվել և այսպես շարունակ:

Մենք տեղյակ չենք իր մարտական ուղուց, այս առումով շատ հարցեր ունենք, թե ինչ ու ինչպես եղավ: Երբ զորամասից եկան մեր տուն և իր մեդալը բերեցին, ես ասացի, որ ձեր զինվորն է եղել, բայց մեզ հստակ տվյալներ չեք փոխանցում»: Իսկ հիմա մայրիկին ապրելու, կյանքը շարունակելու ուժ է տալիս ավագ որդին: «Այն ժամանակ ասում էի՝ եթե Լավրենտիս մի բան լինի, ես էլ ինչո՞ւ ապրեմ: Հիմա արդեն ապրելն է դժվար, մեռնելը հեշտ է: Այդպես էի մտածում այդ օրերին, երբ Լավրենտիցս նորություն չունեի: Երբ Արթուրս Ռուսաստանից եկավ, զրուցում էինք, ընդ որում՝ ինքը կարողացել էր ճշտումներ անել, և իրեն ասել էին, որ, մեծ հավանականությամբ, եղբայրը զոհվել է, ասացի՝ ես չեմ ապրի: Արթուրս արձագանքեց՝ լավ, դու գնա, մենք էլ քո հետևից կգանք: Դա ինձ սթափեցրեց, տղաս է ինձ ամուր պահում: Անգամ հուղարկավորության օրը մի պահ աչքս ընկավ Արթուրիս, տեսա, թե որքան է նեղված, ու երևի սխալ կլինի ասել, բայց այդ ակնթարթին մի պահ մոռացա ցավս, ուշադրությունս Արթուրիս կողմն էր: Շատ ծանր է, աննկարագրելի: Հայրիկն էլ երեխայի պես լալիս էր: Մեր ուրախությունը երբեք լիարժեք չի լինելու, ինչ անենք, մի բան այն չի լինելու: Կյանքն ընտանիքում մեռնում է: Ինչպե՞ս կարող ենք հարսանիք անել, ուրախություն կազմակերպել: Մեր ազգին կոտրեցին: Ափսոս մեր երեխեքը... Բայց գիտեմ՝ էլի ծնվելու են հզոր տղաներ, մերը մեզ վերադարձնելու փորձ էլի ենք անելու, այսպես չի մնալու»:

Հ. Գ. - Լավրենտի Եպիսկոպոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Բագրատաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3572e48da040e958fb341c4c9c8655a8.jpg
9fd36353deaa2fb4ce6f96988f324cda.jpg
fece37a6051c3698f207e3ec8ea5f925.jpg
c3a3fabd9e36c50ead806061713b46b4.jpg
5a7f81122bae156106385b6327c5e179.jpg
4878c7b9b448c984eb09bfe1973aa3ec.jpg
85806ec11b57595fdae0a99fcfb63fbc.jpg
25baff46aa7ac1e40896f99f979318f5.jpg
c0b5b45be4d5f2453a2291bf68907c6f.jpg
eeb2482a8b032c5b4dbc893162cf2e39.jpg
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ
Ամենադիտված