Պեդոֆիլ հոգևորականն ինքնասպան է եղել
ԱշխարհԴոմինիկյան միաբանության անդամ Ֆիլիպ Դոկվիլերը, ով հիմնական կասկածյալն էր մանկապղծության հոդվածով հարցուված քրեական գործում Ֆրանիսայում, ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է La Croix կաթոլիկ պարբերականը: Դոկվիլերի հանդեպ գործ է հարուցվել այս տարվա մարտին, երբ ոստիկանություն իր հանդեպ սեքսուալ ոտնձգություն կատարելու փորձի հետ կապված բողոք է ներկայացրել 14- ամյա մի դեռահաս: AFP գործակալությունը նշում է, որ հարցաքննությունների ընթացքում բարձրաստիճան եկեղեցականը մասնակի ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Լա Տորետտե դԷվրե վանքի վանահայրն ու միաբանության մեծավորը հեռացրել են Դոկվիլերին մանկավարժական գործունեությունից: Նույն ընթացիկ տարվա մարտ ամսին Լիոնի դատախազությունը մեղադրել է Լիոնի կարդինալ Ֆիլիպ Բարբարենին այն բանում, որ վերջինս իմացել է մանկապիղծ վանականի մասին, սակայն չի հայտնել այդ մասին ոստիկանությանը: Կարդինալի պաշտպանությամբ է հանդես եկել Սուրբ Աթոռը, որից հետո նրա հանդեպ առաջադրված հանցագործության մասին իմանալու եւ կոծկելու մեղադրանքը հանվել է: Նշվում է, որ չորս կրոնավորներ եւս անցնում են մանկապղծության հոդվածով որպես հիմնական կասկածյալներ, եւս վեցի հանդեպ նյութեր են նախապատրաստվում: Կարդինալ Բարբարենը հերքել է, որ տեղյակ է եղել իրավախախտումներից եւ հանցագործություններից։