Հայերեն

Ով է կանգնած Բաթումիի անկարգությունների ետևում

Աշխարհ

Աջարիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած իրադարձությունները շոկային իրավիճակ են ստեղծել Վրաստանում և դարձել բուռն քննարկումների և մեկնաբանությունների պատճառ...Միակ հարցը, որը հիմա բոլորին հետաքրքրում է` ով է կանգնած Բաթումի անկարգությունների հետևում: Այս հարցին փորձել են պատասխանել Վրաստանի հայտնի քաղաքական գործիչները, քաղաքագետները, վերլուծաբանները և այլն...
Իշխանամետ ուժերը Բաթումի դեպքերի մեջ փնտրում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «մատը»: Այդ վարկածը Վրաստանի Առաջին Ալիքի եթերում բարձրաձայնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխանամետ «Վրացական Երազանք» խմբակցության անդամ Իրակլի Թալաքվաձեն: Ավելի ուշ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից տարածված հաղորդագրության մեջ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դիտարկվել է որպես Բաթումում անկարգություններ կազմակերպող միակ մեղավորը:
Կան փորձագետներ, ովքեր «միջազգայնացնում» են Բաթումում տեղի ունեցածը: «Хроника+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Քիլաձեն հայտարարել է, որ Աջարիայի մայրաքաղաքում տեղի ունեցածի հետևում կանգնած են Ռուսաստանը և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Քիլաձեն փաստերի մի շարան է առաջ բերում՝ փորձելով ապացուցել իր վարկածի ճշմարտությունը: Ըստ Քիլաձեի` հրաժարականից հետո Ղարիբաշվիլին գաղտնի հանդիպել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի օգնական Սուրկովի հետ: Հանդիպմանը Ղարիբաշվիլին հրահանգ է ստանում սադրանքների միջոցով լարել իրավիճակը Վրաստանում, որի կազմակերպիչները պետք է լինեին իր մարդիկ: Ու այստեղ, ըստ Քիլաձեի, ըստ Կարսի պայմանագրի, հայտնվում են ռուսները: Քիլաձեն նաև կասկածում է, որ Ղարիբաշվիլիի թիկունքում կանգնած է Վրաստանի ամենահարուստ մարդը՝ նախկին վարչապետ Բ. Իվանիշվիլին: «Չեք ցանկանում Եվրոպա, ուզու՞մ եք Աբխազիայով անցնող երկաթուղի և կոնֆեդերացիա: Չի՛ ստացվի»,- եզրափակում է իր վերլուծությունը "Хроника+" թերթի գլխավոր խմբագիրը...
Որոշ վրացական ԶԼՄ-ներ էլ տարածում են այն կարծիքը, որ Բաթումի անկարգությունների հետևում կանգնած է «գողական աշխարհը»: Այս մասին իր վերլուծականում է գրում «Էքսպրեսնյուս» գործակալությունը: Որպես աղբյուր նշվում են Բաթումի բնակիչներն, ովքեր արդեն մարտի 10-ից տեղյակ են եղել, որ քաղաքում անկարգություններ են տեղի ունենալու: «Մեկ օր առաջ թաղերի «նայողներին» են կանչել և հրահանգել 10-15 հոգի տրամադրել ոստիկանությանը դիմադրելու համար»,- ասել է քաղաքի բնակիչներից մեկը: Իսկ մի այլ բաթումցի էլ ասել է, որ հիմնականում հավաքել են հանցավոր աշխարհի հետ կապ ունեցող մարդկանց, այդ թվում նաև բազմաթիվ հանցագործությունների համար բանտերում պատիժ կրածներին ու հրահանգել են` որպես հավաքատեղի, լինել Աջարիայի Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ:
Հ.Գ. Բաթումի դեպքերը ցույց տվեցին, որ Վրաստանը բավական խոցելի երկիր է և ցանկացածը՝ լինի դա նախկին նախագահը, ՌԴ-ը կամ հանցավոր աշխարհն, անտեսելով երկրի շահերը, կարող են սեփական նապատակին հասնելու համար սրել ներքին իրավիճակը և Վրաստանը կանգնեցնել անդունդի եզրին, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար:

Գագիկ Համբարյան

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված