Ինչ կանի իշխանությունն առաջիկա գիշերներին
Քաղաքականություն1in.am / Հայաստանում նախընտրական կրքերի թեժացմանը զուգահեռ՝ բավական թեժանում են թուրք-եվրոպական հարաբերության շուրջ կրքերը: Եվրոպայում սկսվել է թուրք պաշտոնյաներին հասցվող դիվանագիտական-քաղաքական ապտակների շքերթ՝ կապված այն բանի հետ, որ տարբեր երկրներ արգելում են Թուրքիայի նախարարներին իրենց տարածքում հանրահավաք անել այդ երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիների հետ և քարոզել Թուրքիայում Սահմանադրության փոփոխությունը: Պաշտոնական Անկարան Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ փոխում է Սահմանադրությունը, որով Թուրքիայում կարող է փաստացի հաստատվել էրդողանյան դիկտատուրա, իսլամական երանգներով:
Այդուամենայնիվ, այդ հանգամանքը թերևս առիթ է եվրոպական պետությունների համար Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում հիմնարար ճշգրտումների հասնելու համար, քանի որ ԵՄ-Թուրքիա հարաբերության ճգնաժամի արմատները թերևս ավելի խորն են: Եվրամիությունը մտել է իր անվտանգության համակարգի խորքային վերափոխման մի փուլ, որտեղ Թուրքիայի հետ հարաբերության, Թուրքիայի տեղի և դերի ճշգրտման խնդիրը առանցքայիններից մեկն է:
շարունակությունը՝ կայքում