Հայերեն


«Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է իրականացվում». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru-ն «Երևանի՝ Մոսկվայից բաժանվելու նրբությունները. «Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է իրականացվում»» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են: Ու թեև պաշտոնական մակարդակով երկու երկրներն էլ վստահեցնում են, որ սուր խնդիրներ ու հակասություններ չկան, բայց ոչ պաշտոնական մակարդակով Երևանը հրաժարվում է Մոսկվայի հետ նույն հարթակներում հայտնվելուց։ Փորձագետները mk.ru-ին պատմել են, թե ինչի են փորձում հասնել Հայաստանի իշխանությունները նման գործողություններով, և արդյո՞ք այդ երկիրը կարող է վերջնականապես երես թեքել Մոսկվայից։

Սերգեյ Մարկով, քաղաքագետ. - Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ հույս ունեին, որ Ռուսաստանը կօգնի լուծել Ղարաբաղի հարցը։ Նրանք սպասում էին, որ ռուս զինվորները կգնան իրենց համար կռվելու։ Բայց երբ 2020 թվականին սկսվեցին մարտերը, Մոսկվան չեզոք դիրք գրավեց։ Արդյունքը եղավ հայկական բանակի պարտությունը 44-օրյա պատերազմում։ Դրանից հետո Երևանը հրաժարվեց մարտավարությունից, բայց ոչ ռազմավարությունից։ Ինչ-որ մեկը պետք է օգներ նրանց՝ լուծել իրենց խնդիրները։ Քանի որ Ռուսաստանը դա չարեց, նրանք հայացքն ուղղեցին Ֆրանսիա և ԱՄՆ, քանի որ այնտեղ հայկական սփյուռքը բավականին ուժեղ է, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հստակ հայամետ դիրք է գրավում։

Սակայն դեպի այդ երկու երկիր շրջվելու ճանապարհին կա մեկ մեծ խոչընդոտ. Հայաստանի բնակչությունը հիմնականում ռուսամետ է։ Փաշինյանին պետք է գոնե չեզոքացնել դա, և այդ նպատակով նա փորձում է սադրել Մոսկվային, որ հասնի Ռուսաստանի իշխանությունների կոշտ արձագանքներին։ Արժե ասել, որ Ռուսաստանում հաշվարկել են այդ ռազմավարությունը և հնարավորինս մեղմ ու նուրբ են գործում Երևանի նկատմամբ։ Յուրաքանչյուր բոյկոտի արձագանքում են՝ ասելով, որ իրենք «հասկանում են նրանց դիրքորոշումը»։ Այսինքն, հիմա Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է տարվում։ Իսկ երբ սոցիոլոգիապես չեզոք վերաբերմունք լինի, նրանք կարող են շրջվել դեպի Ֆրանսիա և ԱՄՆ։

ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչին. - Սա Ռուսաստանի հետ փոխգործակցության ակտիվության աստիճանական նվազման և արևմտյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացման միտում է, որը վերջերս արձանագրել են Հայաստանի իշխանությունները։ Ինձ թվում է, որ դա Հայաստանի արևմտյան գործընկերների պայմաններից մեկն է, որոնք փորձում են Փաշինյանի՝ Ղարաբաղյան մարտի դաշտում և բանակցային գործընթացում պարտության պատասխանատվությունը Ռուսաստանի վրա փոխադրելու նրա ցանկությունը առավելագույնս օգտագործել։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանություններն իրենք դեռևս որևէ կտրուկ քայլ չեն ձեռնարկել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հարցում։ Նրանք հասկանում են, որ նման քայլերը հղի են Հայաստանի համար շատ լուրջ սոցիալտնտեսական վտանգներով։ Ավելին, Ռուսաստանը հանդիսանում է առանցքային առևտրային գործընկերը, ներդրողը և երկրի հիմնական ենթակառուցվածքային ձեռնարկությունների բաժնետերը: Բայց կա միտում, և Հայաստանը կարող է վերջնականապես որոշել՝ դուրս գալ մեր երկրների միջև ներկայումս գոյություն ունեցող դաշնակցային հարաբերություններից։ Արդյունքում, կարծում եմ, որ վաղ թե ուշ Ռուսաստանի ղեկավարությունը կսկսի փոխադարձ քայլեր ձեռնարկել՝ հասկանալով, որ սկզբունքորեն կորցնելու ոչինչ չկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութ
Ամենադիտված