Հայերեն

«Ընկերասեր էր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով». տանկիստ Սամվել Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Վարանդայում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի երեխա էր Սամվելս, բայց մեծանալով՝ լրջացավ, փոխվեց: Ժիր էր, ընդունակ: Ընկերասեր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով էր, թե՛ իրեն էին հարգում, թե՛ ինքն էր բոլորին հարգանքով վերաբերվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Սիրունը:

Սամվելի մանկությունն անցել է Ազատամուտ գյուղում, հինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Տավուշի մարզի Սևքար գյուղ, այստեղ դպրոց է հաճախել, Սևքարում նրա պատանեկությունն է անցել: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում նորմալ սովորել է, բայց ուսանող լինել չի հասցրել: Սամվելը դպրոցին զուգահեռ երկրորդ դասարանից հաճախել է սամբոյի: «Իր ցանկությամբ ընտրեց այդ սպորտաձևը: Մինչև 1617 տարեկանը սիրով հաճախել է սամբոյի: Արցախում, Ռուսաստանում, Հայաստանում տարբեր մրցումների է մասնակցել, բազմաթիվ մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր ունի: Մոսկվայում, մասնակցելով մրցումների, գրավել է մրցանակային երրորդ տեղը: 17 տարեկան էր, սկսեց պատրաստվել բանակ զորակոչվելուն և սամբոյի մարզումները թողեց»: Մայրիկն ասում է՝ որդին շատ նպատակներ ու երազանքներ ուներ:

«Իր հիմնական երազանքը տրակտոր ունենալն էր, այն վարելը, այգեգործական աշխատանքներում օգտագործելը: Իջևանում ջերմոցներ էին կառուցում, օրվա մեջ մի քանի ժամով գնում էր, օգնում, սովորում տրակտոր վարելու հմտությունները: Վարորդական իրավունք արդեն ուներ, մյուս երազանքները կյանքի էր կոչելու բանակից զորացրվելուց հետո»: Սամվելը բանակ է զորակոչվում 2020 թ. հունվարի 7-ին: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է տանկիստ: Վեց ամիս անց տեղափոխվել է Վարանդա (Ֆիզուլի), որտեղ էլ իր ծառայությունը շարունակելու էր մինչև զորացրվելը: Երբ հետաքրքրվում եմ, թե ինչ տրամադրվածությամբ է որդին մեկնել բանակ, տիկին Սիրունն արձագանքում է՝ շատ մեծ սիրով է մեկնել: «Բանակում ծառայելու ժամանակ էլ ընդունակ է եղել, աշխատասեր: Առաջադիմությունը բարձր էր, բավականին մեծ շրջապատ էր ստեղծել: Գոհ էր ծառայությունից, երբեք չէր տրտնջում:

Ցավոք, համավարակի ամիսներն էին, ո՛չ մենք կարողացանք իրեն այցելել, ո՛չ էլ նա կարողացավ արձակուրդ գալ: Պատերազմից հետո, երբ ցանկանում էինք տեղեկություններ ստանալ, թե ինչ է եղել, ինչպես, այդ ընթացքում հանդիպեցինք հրամանատարների հետ: Բոլորն իր մասին գովասանքի, դրական խոսքեր էին ասում, նշում էին, որ իր ոգին, ինչպես ասում են, «տեղն» է եղել անգամ պատերազմի ծանր օրերին: Երբեք որևէ հարցում չի ընկճվել»,պատմում է տիկին Սիրունը: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Ամեն օր խոսել ենք իր հետ, թեկուզ մի քանի րոպեով, բայց լսել ենք իր ձայնը: Հոկտեմբերի 11-ին զանգահարեց, խոսեցինք վերջին անգամ: Հարց ու փորձ էինք անում, թե ինչ ունի, շոր ու ուտելիք ունե՞ն, ասում էր՝ ամեն ինչ էլ ունենք, այնքան ուտելիք ունենք, որ էլ ասելու չի: Չի բողոքել ոչ մի բանից, հակառակը՝ անգամ պատերազմի ծանր պահերին ասում էր, որ ամեն ինչ նորմալ է»:

Տանկի մեխանիկ-վարորդ Սամվելը զոհվել է հոկտեմբերի 13-ին գրադի հարվածից, հաջորդ օրն առավոտյան ընտանիքը ստացել է որդու մահվան բոթը, նրանց հայտնել են, որ Սամվելն արդեն Հայաստանում է: «Իր տանկի հրամանատարն է ընկերոջը զանգել, հայտնել, թե որ ուղղությամբ են գնում, ու ասել՝ հետ գալու հույս չկա: Մինչև Սամվելի հրամանատարի ընկերը՝ արցախցի Վիլենը, հասնում է այնտեղ, տեսնում է, որ բոլորը զոհվել են, իր ընկերոջ հետ նաև տղաներին է դուրս բերում: Դրա շնորհիվ է, որ Սամվելս շուտ է տուն հասել, հակառակ դեպքում՝ իրեն էլ երևի շատ կփնտրեինք»: Վարանդայում տղաները շրջափակման մեջ են հայտնվել, բայց արդեն տանկով չեն եղել:

«Զինակից ընկերների պատմությունների համաձայն, Սամվելը երկու անգամ ընկել է շրջափակման մեջ, բայց հնարամտության, խիզախության շնորհիվ տղաների հետ կարողացել են դուրս գալ ծանր իրավիճակից: Երրորդ անգամ կրկին շրջափակման մեջ հայտնվելով՝ «կորցրել» են իրենց զրահատեխնիկան: Դրանից հետո նրանց հրահանգել են բարձունք պահել, հետևակի մաս են կազմել»: Սամվելն ավագ քույրիկ ունի, տիկին Սիրունը՝ երկու թոռ: «Սամվելը քույրիկի երեխաներից որևէ մեկին չի տեսել, բայց իմացել է քրոջ առաջնեկի ծնվելու լուրը: Ավագ թոռս մեկ ամսական էր, երբ Սամվելը զոհվեց: Սամվելից հետո աղջիկս դարձավ մեզ ուժ տվողը, իհարկե՝ նաև թոռնիկներս: Շատ կարևոր էր, որ նա մեզ մենակ չթողեց, մեր կողքին է»:

Հ. Գ. - Սամվել Սահակյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Սամբոյի ֆեդերացիայի պատվոգրով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի Սևքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

6c18972a7f707e1dbea1fe7c7985dc29.jpg

b3e9bffa4ca19fe33d4355d021ec0198.jpg

8291b0c2de9260e5d28615937a1712a5.jpg

86139944c3cf671ed739c9c500bfffaf.jpg

846caa266d990b9fbc4751bdc15ff0f9.jpg

Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված