Հայերեն


Պավել Մանուկյանին «ալկաշ» անվանելու ու «Սասնա ծռերի» հանձնվելու մասին

Հասարակություն

«ԱՌԱՎՈՏ»

«Սասնա ծռերի» գործողությունները լակոտություն համարած ու Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահ ներկայացած Գեղամ Սահակյանը երկար լռությունից հետո որոշեց արձագանքել իր հարցազրույցի շուրջ ստեղծված աղմուկին ու իր հասցեին ուղղված քննադատությանը: Այս անգամ նա խուսափեց Սեֆիլյանի թիկնապահ ներկայանալուց, ավելի համեստ, պարզապես որպես «Հիմնադիր խորհրդարանի» համակիր ներկայացավ: Գեղամ Սահակյանը նախ շտկեց իր ավելի վաղ արած նկատառումը, երբ Պավել Մանուկյանին որակել էր «ալկաշ». «Ճիշտ է այդ բառին մարդիկ ուրիշ ձեւ են նայում, բայց մի ալկաշ էլ ես եմ էլի. Եթե մի կամ երկու բաժակ խմում ես, չի նշանակում, որ «ալկաշ» ես, ես դա նկատի ունեի: Պավլիկի տանը եղել եմ, նրա հետ հաց եմ կերել, ճանապարհ եմ գնացել, այնպես չէ, որ այդ մարդկանց նկատմամբ թշնամաբար եմ տրամադրված: Սրտիս դարդ է, որ այդ մարդիկ հիմա էնտեղ են»: Գեղամ Սահակյանի առաջին հարցազրույցից հետո, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը նրան որակեց KGB-ի գործակալ, ինչին անդրադառնալով՝ Գեղամ Սահակյանն ասաց. «Ուրիշ բան ինձ ասեր դատված, խուլիգան, ես կընդունեի, որ այդ մարդն եմ, բայց որ ասում է, թե ես KGB-ի գործակալ եմ, թող իր շրջապատին նայի: Ես չեմ սողոսկել իրենց շարքերը, ինձ Ժիրոն է իր հետ ծանոթացրել, ես 2008-ի դեկտեմբերից Ժիրոյին ճանաչում եմ, այն ժամանակ «Սարդարապատ» շարժում էր, ոչ «Հիմնադիր խորհրդարան» կար, ոչ էլ «Նախախորհրդարան»: Մեր զրուցակիցը նաեւ զարմացել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ազատության մեջ հայտնվելու լուրից. «Արմեն Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելը անհասկանալի է, կներեք… Ինչ է տղա էր, չդիմացա՞վ մի քանի օր, բա որ Անդրիասի տեղը լիներ, ինչ կաներ: Մեկ է իրեն ազատելու էին, եթե նեղության չեն դիմանում, լենության չեն կարող դիմանալ»: Մեր դիտարկմանը, թե «Սասնա ծռեր» խմբի շատ անդամների համար, այդ թվում Անդրիաս Ղուկասյանի համար էլ են գրավ առաջարկել, դատարանն է որոշել՝ ում ազատ արձակի, ում՝ չէ, Գեղամ Սահակյանը շարունակեց. «Արմենը կարող էր դիմանալ, ինքը էն տղեն չէր, որ գրավով բաց թողնեին, սիրուն չի նայվում, որ փող են տալից, ազատում»: Գեղամ Սահակյանը անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, նրանց հանձնվելուն ասաց. «Դուք շատ լավ գիտեք, թե Ժիրայրին ինչ հոդվածով են վերցրել՝ շենք, շինություններ գրավելու: Այդ մարդիկ գնացին այնպիսի տեղ գրավեցին, որ էդ էլ ջարդեցին Ժիրոյի վրա, որ իրոք, Ժիրոն նման բան որոշել է, «Սասնա ծռերն» ապացուցեցին դա»: Մեր հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանն ինչպես կարող էր տեղյակ չլինել, թե իր ղեկավարած նախաձեռնության անդամները նման բան էին նախաձեռնել, Գեղամ Սահակյանը պատասխանեց. «Ես կասկածում եմ, որ նա տեղյակ լիներ, եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա»: Մեր հարցին՝ իսկ ինչու այդ դեպքում Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն չարեց, թեկուզ դիտողություն կամ քննադատություն չեղավ, ի վերջո, «Սասնա ծռերը» Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով էին սկսել իրենց գործողությունները, պատասխանեց. «Ուրեմն մինչեւ վերջ էլ էդ պահանջով պետք է գնային. Ոչ թե ասեին՝ կմեռնենք, բայց չենք հանձնվի ու հանձնվեն: Խոսելուց առաջ մարդ պետք է մտածի՝ ինչ է խոսում: Հետո սկսեցին նախագահի հրաժարական պահանջել, եթե գնում ես մի ճանապարհով, ապա փորձիր մինչեւ վերջ այդ ճանապարհդ պահել: Նրանք ապակողմնորոշված էին, մեկը մի բան էր ասում, էն մեկը՝ ուրիշ բան»:

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված