Հայերեն


Դասագիրք գրելը փաշինյանական վարչախմբի խելքի բանը չէ

Հասարակություն

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը տևական ժամանակ է ինչ լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել դպրոցական դասագրքերի պատճառով։ Խոսքը մասնավորապես մեծ աղմուկ հանած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի մասին է։ Մինչ բազմաթիվ փորձագետներ, կրթության մասնագետներ և պատմաբաններ փաստում են, որ Սմբատ Հովհաննիսյանի միայնակ հեղինակած դասագրքում խնդիրներ կան, հայ առաքելական եկեղեցին էլ իր լուրջ վերապահումներն ունի գրքում առկա պատմական խեղաթյուրումների վերաբերյալ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է, թե հարգում է եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չեն և համամիտ չեն։ «Կրթության կազմակերպումը պետության գործն է»,-հայտարարել է նախարարը։

Իհարկե, Հայաստանն աշխարհիկ պետություն է և պետությունն ինքը պետք է կազմակերպի կրթությունը, սակայն դասագիրք գրելը շատ ավելի լուրջ գործ է, որպեսզի հանձնարարվի միայն մեկ մարդու։ Ի դեպ, նոր մանրամասներ են հայտնի դառնում դասագրքերի պատրաստման գործընթացում, բանն այն է, որ դասագրքեր գրելու համար պետությունը զգալի միջոցներ է տրամադրել այսպես կոչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին, և այդ հիմնադրամն էլ գրեթե 3 տասնյակ գրքերի պատրաստումն է իրականացրել։ Ընդ որում շատ դեպքերում ակնհայտ է, որ անհրաժեշտ չափորոշիչները չեն պահպանվել։ 7-րդ դասարանի պատմության գրքի խմբագիրը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Կարապետյանն է, որը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է, այսինքն, ամուսինը գրել է, կինը՝ խմբագրել։ Մինչդեռ հարկավոր էր, որ պատմության գիրքը խմբագրեր մասնագիտությամբ պատմաբան, որն իր նկատառումներն ու դիտողությունները կհայտներ, այլ ոչ թե խնդիրներ կհարուցեր։

Նույն 7-րդ դասարանի մեկ այլ Հասարակագիտություն առարկայի դասագիրքն էլ գրել է «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, իսկ խմբագիրը կրկին նրա կինն է՝ Երևանի ավագանու նախկին անդամ Սաթենիկ Մկրտչյանը։ Այս դեպքում գործ ունենք «ընտանեկան կապալի» հետ և մարդիկ հսկայական միջոցներ են վերցնում պետությունից դասագրքեր գրելու, միջոցները փոշիացնում են, իսկ երեխաներին բաժին է հասնում խնդրահարույց, գիտական և կրթական առումներով թերի դասագրքեր։ Կրթության նախարարն էլ կրծքով պաշտպանում է այդ դասագրքեը գրողներին։ 

Նարե Սարատիկյան

34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի հաշվին. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանըԵվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Բողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՆպաստառուների հերթը հասավ. Հայկ ԿամենդատյանԱրդյոք Գիտությունների ակադեմիան «մեռնու՞մ» է և ինչու՞ են այն վերջնական քանդումՀյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ» Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ» 400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էՔանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՓոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանՄելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին
Ամենադիտված