«Հրաման էր՝ կոխի գնա». ոստիկանները ուժով են ներխուժել իր բնակարան
ՀասարակությունՎերաքննիչ քրեական դատարանը մարտի 13-ին քննում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ է, «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի իր բնակարան ներխուժելու դեմ:
Ոստիկանները փորձել էին ներխուժել Եղնուկյանի բնակարան, և Եղնուկյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ ոստիկանները առանց հիմնավորման, առանց օրինական ընթացակարգերի ներխուժել են իր բնակարան: Քրեական գործի հարցումը մերժվել է:
«Ոստիկանը զանգեց իր վերադասին, ասաց՝ Եղնուկյանը թույլ չի տալիս, ի՞նչ անեմ, նա էլ այն կողմից հրամայեց՝ չէ՛, այ մարդ, կոխի գնա, հրի՛… Դրանից հետո ոստիկանները սկսեցին դուռը հրել՝ ինձ ցավացնելով… »,- ասաց Կարո Եղնուկյանը պնդելով, որ ոստիկանները ուժով են ներխուժել իր բնակարան:
Մանրամասները՝ տեսանյութում: