Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22 600-ի
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 22 600-ի։
Այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։
Վիրավորների թիվը գերազանցել է 57 900-ը․ նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Բացի այդ, անհետ կորած է 7000 մարդ, որոնք, ենթադրաբար, փլատակներում են զոհվել։
Նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 162 մարդ։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն ավելի քան 100 պատանդի վերադարձրել է ՀԱՄԱՍ-ի հետ 7-օրյա հրադադարի ընթացքում, որն ավարտվել է դեկտեմբերի 1-ին։ Վերադարձված պատանդների դիմաց Իսրայելն ազատ է արձակել բանտարկված 240 պաղեստինցիների։