Իրանը բարձրացրել է նավթի գները Չինաստանի համար
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը նավթի բարձր գներ է սահմանել Չինաստանից գնորդների համար, ինչը խոչընդոտ է դարձել երկու երկրների միջև առևտրի համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին և զրուցակիցներին։
Չինաստանի Շանդուն նահանգից նավթի գնորդի խոսքերով, ընտրության սահմանափակությունը բարդացրել է գնի շուրջ բանակցությունները և ոչ հօգուտ չինացի գնորդների:
Այս ֆոնին, նշում է գործակալությունը, նվազել են Իրանից Չինաստան վառելիքի մատակարարումները։ Եթե 2023 թվականի հոկտեմբերին Պեկինը օրական գնում էր 1,53 մլն բարել, ապա դեկտեմբերին օրական գնումների ծավալը նվազել է մինչև 1,18 մլն բարել։