Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 110-ի
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայում արդեն վեցերորդ օրը շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 110-ի։ Այս մասին են վկայում Ճապոնիայի տարածաշրջանային իշխանությունների տվյալները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը 2016 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100-ը: Բացի այդ, վերջին տվյալներով՝ առնվազն 516 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Արտակարգ ծառայությունները դեռ չեն կարողացել գտնել 222 բնակչի։ Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը՝ ներգրավելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը։ Ամենամեծ վնասը հասցվել է Իսիկավա պրեֆեկտուրային՝ այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շենք։
Տուժած տարածաշրջանում շարունակում է զգացվել էլեկտրաէներգիայի և ջրի և վառելիքի պակաս: