«Սրա փոխարեն ծրարով փող տվեք»․ կինը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀասարակությունՀՐԱՊԱՐԱԿ / Երեւանի Մալաթիա համայնքում այսօր «Ելք» դաշինքի անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուներին։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, առաջադրել է մի շարք մարդկանց, որոնց կարելի է անվանել «լռության ուխտավորներ»։ Նրանք են, օրինակ, Առաքել Մովսիսյանը՝ Արմավիրի մարզից, Սամվել Ալեքսանյանը՝ Մալաթիա-Սեբաստիայից, Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանից, Արտակ Սարգսյանը՝ Արաբկիրից։ Այս անունների ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Մերժե՛ք «լռության ուխտավորների» այս աստղաբույլին եւ նրանց կուսակցությանը։ ԱԺ-ն լռելու տեղ չէ։ ԱԺ-ն մի տեղ է, ուր պետք է բարձրաձայնվեն ժողովրդի հոգսերը, պրոբլեմները, Հայաստանի Հանրապետության պրոբլեմները, եւ դրանք լուծելու առաջարկներ պետք է հնչեն։
շարունակությունը՝ սկզբնաղբյուրում