Հայերեն

Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջա՞ն

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, մի քանի օր առաջ տեղի ունեցավ Պուտին–Էրդողան հանդիպումը, որը ոչ միայն նոր փուլ կարելի է համարել ռուս–թուրքական հարաբերությունների համար (չեղարկվեցին ռուսական վերջին պատժամիջոցները, ստորագրվեցին տնտեսական մի շարք լրջագույն համաձայնագրեր), այլև ուղենշային այն առումով, թե երկրներից որը ինչպես է պատկերացնում տարածաշրջանային և միջազգային հարցերի կարգավորումը:
Վերջին պահն ակնհայտորեն երևաց Պուտին–Էրդողան համատեղ ասուլիսի ընթացքում: «Մենք քննարկել ենք Թուրքիա–Ռուսաստան–Ադրբեջան եռամիասնության ստեղծումը»,– հայտարարել էր Էրդողանը: Նա նաև հույս էր հայտնել, որ հնարավորինս արագ կվերականգնվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները: Ըստ նրա, «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը շատ կարևոր հարց է» և «ամենակարճ ժամկետում պետք է սկսել բանակցություններ, Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ»: Հընթացս նշենք, որ Էրդողանն ակնարկում է եռակողմ` Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան բանակցությունները, որոնք մի քանի անգամ կայացել են` Մինսկի խմբի բանակցություններին զուգահեռ և որոնցից, գոնե այս պահին, խուսափում է Հայաստանը, նաև` վերջին` չհաջողված փորձից հետո ինչի մասին լռում է Ռուսաստանը:
Էրդողանի վերոնշյալ այս առաջարկը Պուտինի կողմից ասուլիսի ընթացքում արձագանք չգտավ: Արձագանք չգտան նաև Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միասնության ստեղծման գաղափարը: Փոխարենն ստեղծվեց հետաքրքիր վիճակ: Ասուլիսի ընթացքում երկու երկրների ղեկավարները խոսում էին նույն թեմայից, բայց տարբեր ռակուրսներով: Յուրաքանչյուրն ասում էր իրենը` առանց արձագանքելու գործընկերջ խոսքերին: Ու դա ակնհայտորեն ցույց էր տալիս այն դիրքորոշումները, որոնք այդ երկրներն ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Թուրքիա–Ռուսաստան բանակցությունների առանցքում, իհարկե, Սիրիան էր: Այս առումով Պուտինը կարևորեց Ռուսաստան–Թուրքիա–Իրան համագործակցությունը` նշելով, որ այն տեսանելի արդյունքներ է արձանագրել: Ի հակադրություն սրան` Էրդողանը, անդրադառնալով սիրիական հարցին, խուսափեց Իրանի անունը նշելուց: Ու դա այն դեպքում, երբ բոլորովին վերջերս պատրաստակամություն էր հայտնել` «նախկինից ավելի շատ» համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ` հանուն տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու:
Այս առումով թերևս կարևոր նշանակություն ունեն երկու հանգամանք: Նախ, Էրդողանից մեկ օր առաջ` մարտի 9–ին Մոսկվա էր այցելել Իսրայելի վարչապետ Նեթանյահուն: Իսկ մի քանի օրից Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Անդրադառնալով Նեթանյահուի այցին Մոսկվա` գերմանական Der Spiegel–ը գրել էր. «Նեթանյահուն Մոսկվա է այցելում հատուկ նպատակով` նա ցանկանում է ստիպել Պուտինին անել այնպես, որ Սիրիայից հնարավորինս արագ դուրս բերվեն Իրանի Հեղափոխական գվարդիայի մարտիկները»: Իր այդ մտադրությունը այցի ընթացքում Նեթանյահուն չէր թաքցրել. «Իսրայելը դեմ չէ այն բանին, որ Սիրիայի հարցը պետք է կարգավորվի, բայց մենք կտրականապես դեմ ենք նրան, որ Իրանը և նրա կողմնակիցները ռազմական ներկայություն պահպանեն Սիրիայում` այդ կարգավորման շրջանակներում»:
Իսկ թե Իրանի հանդեպ ինչպիսի դիրքորոշում ունի ԱՄՆ–ի ներկայիս վարչակազմը, գաղտնիք չէ: Իրանը հայտարարելով թիվ մեկ ահաբեկչական երկիր, Թրամփն ու նրա աշխատակազմը բարձրաձայնում են նրան «վնասազերծելու» անհրաժեշտության մասին: Ու ԱՄՆ առաջիկա այցին ընդառաջ Էրդողանը, թերևս, ռևերանս է անում իր տրանսատլանտյան գործընկերոջ առաջ:
Թե Թուրքիայի այս նոր աշխարհաքաղաքական ինտրիգը ինչ արձագանքներ կգտնի և հեռանկարում ինչ զարգացումներ կունենա, դժվար է ասել: Այստեղ կարևոր կլինի նաև Թեհրանի արձագանքը: Իր դերը գուցե խաղա նաև Թուրքիա–ԵՄ` օրեցօր թափ հավաքող լարվածությունը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված