Հայերեն

Փաշինյանը վրեժ է լուծում՝ քաղաքացուն դարձնելով տուգանքի մատերիալ. կթանկացնեն նաև տրանսպորտը. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Ժողովրդին տուգանքի մատերիալ չդարձնելու խոստումներ տված իշխանությունը՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերցնելով իշխանությունը, անմիջապես ձեռնամուխ եղավ ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու գործին՝ մի քանի անգամ բարձրացնելով երևանցիների համար սահմանված տուգանքները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 13 անգամ թանկացրեց Երևանի կենտրոնում կարմիր կետագծերի վրա կայանելու տուրքը՝ 12 հազար դրամից հասցնելով 160 հազար դրամի, և միայն դրանով չբավարարվեց։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը, խոսելով երևանցիների համար սահմանված մի քանի անգամ բարձրացված տուգանքների մասին, նշեց՝ պետական տուրքերի ավելացմամբ քաղաքային իշխանությունը չի լուծելու, օրինակ, Երևանի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, այսինքն, ստացվում է՝ մտնում է քաղաքացու գրպանը՝ նրան թալանելու նպատակով։

«Օրինակ, կարմիր գծերը թանկացնելով՝ որևէ հարցի լուծում իշխանությունը չի տալիս։ Գների թանկացումը պետք է լիներ վերջին զենքը, մինչդեռ Երևանի համար կան այլ լուծումներ, դրանցից մի քանիսն առաջարկել եմ իրենց. ավտոկայանատեղեր պետք է կառուցել մի քանի հասցեներում՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում։ Օրինակ՝ առաջարկել եմ Մալիբուի այգու հետնամասում մասնավորին տրված տարածքում պետություն-մասնավոր համագործակցությամբ կառուցել 5-6 հարկանի ավտոկայանատեղի, ինչից հետո փողոցներում առաջին գծում մեքենաներ չեն կանգնի, և փողոցի թողունակությունը կավելանա։

Նմանատիպ ավտոկայանատեղի կառուցելու առաջարկ արվել է նաև Շրջանայինի և Մերգելյան ինստիտուտի տարածքում։ Առաջարկները մերժել են, չեն համաձայնում։ Իմ համոզմամբ՝ Երևան քաղաքը բյուջեի խնդիր ունի, և քաղաքացուն իրենց համար դարձրել են տուգանքի մատերիալ։ Կարծում եմ՝ Փաշինյանը վրեժ է լուծում երևանցիներից, որովհետև ՔՊ-ին ձայն չտվեցին, դրա համար էլ Երևան քաղաքին պետական բյուջեից այս տարի գումար չտվեցին, ինչը արել են 2023 թվականին՝ նախընտրական տարում»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով, որ կարմիր գծերի թանկացմանը գումարվում է նաև Երևանի կենտրոնում ստորգետնյա կայանատեղիներում կայանումների համար գների բարձրացումը, իսկ հունվարի 1-ից էլ՝ ուժի մեջ մտած գույքահարկի թանկացումը: Արդյունքում ստացվում է՝ մտել են քաղաքացու գրպանը։

«Ի դեպ, թանկացնում են, բայց նվազագույն որևէ նոր ծառայություն քաղաքացուն չեն մատուցում։ Ստացվում է՝ ամսական 18 հազար դրամ պետք է քաղաքացին վճարի միայն կայանելու համար։ Հավելեմ, որ ստում են քաղաքացուն, թե կարող է օրական 400 դրամ վճարել կայանման համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թանկացումների շղթան այսքանով չի ավարտվելու, քանզի այս իշխանությունը թանկացնելու է նաև հասարակական տրանսպորտը։

Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ մինչև 5 անգամ թանկացել են նաև գիշերը աշխատող առևտրային օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բաղնիքների, մասնավոր գերեզմանատների համար սահմանված պետական տուրքերը։

Երևանի ավագանին չի բարձրացրել խաղատների, շահումով խաղերի, վիճակախաղերի համար սահմանված պետական տուրքը՝ դրանք թողնելով անփոփոխ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա Մաթևոսյան
Ամենադիտված